Աիդա Թոփուզյան

հայ պետական, հասարական գործիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թոփուզյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Աիդա Օնիկի Թոփուզյան (հոկտեմբերի 4, 1948(1948-10-04), Բեյրութ, Լիբանան), ՀՀ պետական և գիտության գործիչ, 1998-2004 թվականներին ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ։ Տիրապետում է ռուսերենին, անգլերենին, ֆրանսերենին, արաբերենին։ Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ (2018)[1]։

Աիդա Թոփուզյան
Ծնվել էհոկտեմբերի 4, 1948(1948-10-04) (75 տարեկան)
ԾննդավայրԲեյրութ, Լիբանան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանմանկավարժական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր (2013)
ԱշխատավայրՀայաստանի կրթության և գիտության նախարարություն, Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան և Հայկական պետական մանկավարժական համալսարան
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ

Կրթություն խմբագրել

  • 1966 թվականին արծաթե մեդալով ավարտել է Երևանի թիվ 78 միջնակարգ դպրոցը։
  • 1966-1971 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետը։
  • 1985-1988 թվականներին ուսանել և գերազանցության դիպլոմով ավարտել է ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեին առընթեր Հասարակական գիտությունների ակադեմիան (ք. Մոսկվա)։

Պետական և քաղաքական գործունեությունը խմբագրել

  • 1975-1977 թվականներին՝ ՀԼԿԵՄ Կենտրոնական կոմիտեի դպրոցի և բուհի գծով քարտուղար, ապա՝ երկրորդ քարտուղար։
  • 1980-1990 թվականներին՝ ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր։
  • 1983-1985 թվականներին՝ Հայաստանի լենինյան կոմերիտմիության Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար։
  • 1985-1988 թվականներին՝ ՀԿԿ Երևանի քաղաքային կոմիտեի երկրորդ քարտուղար։
  • 1988-1991 թվականներին՝ ՀԽՍՀ ժողովրդական կրթության մինիստրի տեղակալ։
  • 1998-2004 թվականներին՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ։
  • 2004 թվականի հունիսի 25-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալի պաշտոնից[2]։

Գիտամանկավարժական գործունեությունը խմբագրել

Հասարակական գործունեությունը խմբագրել

  • 1996-2010 թվականներին «Կին ընտրողների լիգա» հասարակական կազմակերպության հիմնադիր և նախագահ։
  • 2010 թվականից Կանանց հանրապետական խորհրդի նախագահ։

Պարգևներ և կոչումներ խմբագրել

  • Մանկավարժական գիտությունների թեկնածու։ Թեկնածուական ատենախոսության թեման ՝ «Լևոն Շանթի մանկավարժական հայացքները» (1996 թ.)։ Դոցենտ (2004 թ.)։
  • Մանկավարժական գիտությունների դոկտոր։ Դոկտորական ատենախոսության թեման՝ «Հումանիստական դաստիարակությունը երեխայի անձի լիարժեք զարգացման գործընթացում» (2010 թ.)։ Պրոֆեսոր (2013 թ.)։
  • Ժողովուրդների բարեկամության շքանշան (ԽՍՀՄ)։
  • ՀՀ վարչապետի շնորհակալագիր, պատվոգրեր։
  • «Փառապանծ աշխատանքի համար» մեդալ։
  • ՀՀ ԿԳՆ ոսկե մեդալ։
  • Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ (2018)[1]։
Նախորդող
-
Հայաստանի լենինյան կոմերիտմիության Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար
Աիդա Թոփուզյան

1985-1990
Հաջորդող
Հրանուշ Հակոբյան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2018 թ․ փետրվարի 24-ին.
  2. «Ա. ԹՈՓՈՒԶՅԱՆԻ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 13-ին.