Աիդա Ավետիսյան (գիտնական)

հայ քիմիկոս
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աիդա Ավետիսյան (այլ կիրառումներ)

Աիդա Ավետիսի Ավետիսյան (նոյեմբերի 29, 1938(1938-11-29)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 10, 2009(2009-10-10), Երևան, Հայաստան), քիմիկոս-օրգանիկ։ Քիմիական գիտությունների դոկտոր (1975), պրոֆեսոր (1976), Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս (1996)[2]։ ԽՍՀՄ գյուտարար (1980

Աիդա Ավետիսյան
Ծնվել էնոյեմբերի 29, 1938(1938-11-29)[1]
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 10, 2009(2009-10-10) (70 տարեկան)
Երևան, Հայաստան
Մասնագիտությունքիմիկոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
Գործունեության ոլորտքիմիա
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1960) և Ն. Չելինսկու անվան օրգանական քիմիայի ինստիտուտ (1964)
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր (1975), պրոֆեսոր (1976) և ակադեմիկոս (1996)
Պարգևներ
ԽՍՀՄ գյուտարար
և Անանիա Շիրակացու մեդալ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Կենսագրություն խմբագրել

Աիդա Ավետիսյանը ծնվել է Երևանում։ 1955 թվականին ավարտել է Երևանի թիվ 15 դպրոցը, 1960 թվականին՝ Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետը։ 1961-1964 թվականներին եղել է Մոսկվայի ԽՍՀՄ ԳԱ Ն. Զելինսկու անվան ինստիտուտի ասպիրանտ։ 1964 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, 1968 թվականին ստացել է դոցենտի կոչում։ 1965-1967 թվականներին եղել Է ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի օրգանական քիմիայի ամբիոնի ասիստենտ, 1967-1975 թվականներին՝ դոցենտ, 1979-2000 թվականներին՝ օրգանական քիմիայի ամբիոնի վարիչ։ 1984 թվականից քիմիայի ֆակուլտետի դեկան։ 1975 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն, 1976 թվականին ստացել պրոֆեսորի կոչում, 1996 թվականին ընտրվել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս։ 2005 թվականից ղեկավարել է քիմիայի ֆակուլտետում գործող գիտահետազոտական լաբորատորիան[3]։ Հանդիսացել է ՀՃԱ (1994), ճարտարագիտական (1999), էկոլոգիայի (1996) միջազգային, ՌԴ բնական գիտությունների (2000) ակադեմիաների անդամ։

Գործունեություն խմբագրել

Աշխատանքները վերաբերում են թթվածին, ազոտ, ծծումբ պարունակող տարացիկլային, այդ թվում մի շարք կենսաբանական ակտիվ միացությունների սինթեզին և հետազոտմանը, շրջակա միջավայրի պահպանման և հումքապահպանման գործընթացներին[4]։ Ստացել է մոդիֆիկացված պոլիվինիլպիրոլիդոն (արյան փոխարինիչ), հայտնաբերել հիդրազոնների ցիկլումով պիրազոլիդոնների ստացման նոր ռեակցիա։ Մշակել է կումարինների և թիոլակտամների ստացման եղանակ։

Հեղինակ է ավելի քան 500 գիտական աշխատանքների, այդ թվում՝ 120 հեղինակային արտոնագրի։ Համահեղինակ է «Օրգանական քիմիա» (1988), «Օրգանական քիմիայի խնդրագիրք» (1988) ուսումնական ձեռնարկների[5]։

Աշխատություններ խմբագրել

  • Ամիններ․- Երևան, 1988, 16 էջ
  • Ոչ սահմանային ածխաջրածիններ.- Երևան, 1985, 40 էջ
  • Օրգանական քիմիան քիմիական օլիմպիադաներում.- Երևան, 1985, 92 էջ[6]։

Պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=13523
  2. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ մայիսի 16-ին.
  3. «ԱԻԴԱ ԱՎԵՏԻՍԻ ԱՎԵՏԻՍՅԱՆ». publishing.ysu.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 16-ին.
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  5. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ մայիսի 16-ին.
  6. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Աիդա Ավետիսյան». Վերցված է 2023 թ․ մայիսի 16-ին.
  7. «Աիդա Ավետիսյան». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 15-ին.