Աիդա Ամատունի

հայ նյարդաֆիզիոլոգ, բժիշկ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ամատունի ազգանունով այլ մարդկանց մասին։

Աիդա Ստեփանի Ամատունի (նոյեմբերի 14, 1932(1932-11-14)[1], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ նյարդաֆիզիոլոգ։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1985

Աիդա Ամատունի
Ծնվել էնոյեմբերի 14, 1932(1932-11-14)[1] (91 տարեկան)
ԾննդավայրԹիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1956)
Մասնագիտությունբժիշկ և նյարդաֆիզիոլոգ
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր
ԱշխատավայրԼևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ

Կենսագրություն խմբագրել

1956 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1958 թվականից աշխատում է ՀՀ ԳԱԱ Ֆիզիոլոգիայի ինստիտուտի կենտրոնական նյարդային համակարգի լաբորատորիայում, 1985 թվականից՝ առաջատար գիտաշխատող։

Աշխատանքները վերաբերում են շարժողական ակտիվության կենտրոնական կարգավորման մեջ ուղեղիկի դերի, գլխուղեղի հետ նեյրոնային ակտիվության ինտեգրման և կարգավորման սեփական մեխանիզմներով կապված գոյացությունների գործունեության բջջային ակտիվության մակարդակով ուսումնասիրություններին[2]։

Անդամակցություն խմբագրել

  • Գլխուղեղի հետազոտության միջազգային կազմակերպության անդամ, 1986
  • Նյու Յորքի ԳԱ անդամ, 1995

Երկեր խմբագրել

  • Функциональная организация и участие центральных ядер в интегративной деятельности мозжечка, Е., 1987.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=1388
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.