Աթոռակ (բառ․՝ ֆր.՝ tabouret «ասեղների համար կլոր բարձ»։ Ռուսերենում փոխառնաբար գերմ.՝ Taburétt[1][2]), թիկնակով կամ առանց թիկնակի կահույքագործական արտադրանք՝ մեկ մարդու նստելու համար[3]։

Աթոռակ

Աթոռակները պատրաստվում են փայտից, մետաղից, պլաստմասսայից, ֆաներից և այլ մատերիալներից։ Աթոռակի նստատեղը լինում է ինչպես կոպիտ (այդ թվում՝ երեսպատված, ինչի շնորհիվ ավելի երկարադիմացկուն են), այնպես էլ կաշվյա կամ կտորի փափուկ ծածկույթով։

Կոնստրուկտիվ առանձնահատկություններ խմբագրել

Աթոռակի հիմնական դետալները ոտնակ֊հենակն ու նստատեղն են։ Աթոռակի ոտնակները միմյանց հետ կարող են կապված լինել ոտնակներով կամ փայտյա ամրակներով։

Աթոռակի տեսակներ խմբագրել

 
Բարային աթոռակ
 
Աթոռակ՝ թմբուկը վրան հարմարեցնելու և նվագելու համար
  • Խոհանոցային աթոռակ , խոհանոցում աշխատանքներ կատարելու համար նախատեսված աթոռակ։
  • Զբոսաշրջիկների համար, ծալովի աթոռակ, որն ավելի ճկուն և փափուկ է, կարելի է տեղափոխել ծալած վիճակում։
  • Բարային աթոռ, բարձր աթոռակներ, որոնք հենարան ունեն աստիճանների համար։
  • երաժշտական գործիք նվագելու համար, աթոռներ, որոնք ունեն բարձրացվող նստատեղեր։
  • հատուկ նշանակության, նախատեսված է կոնկրետ տեսակի աշխատանքների համար և ունի յուրահատուկ հատկություններ ՝ չափս, մակերևույթ և այլն։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Մոսկվայում՝ Տագանյան փողոցում, կանգնեցվել է աթոռակի հուշարձան․ 2007 թվականի ապրիլի 3-ից Արշենեևսկի եղբայրների նախկին կալվածքում տեղակայված է Կահույքի թանգարան, որի դիմաց վեր է խոյանում աթոռակի երեքմետրանոց արձանը[4].

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Фасмер М. табуре́т // Этимологический словарь русского языка. В 4 т. / Пер. с нем. и доп. О. Н. Трубачёва. — 2-е изд., стер. — М.: Прогресс, 1964–1987. — Т. 4 (Т-ящур). — С. 7. — 864 с. — 50 000 экз.
  2. Черных П. Я. ТАБУРЕ́Т // Историко-этимологический словарь современного русского языка: в 2 т.. — 3-е изд., стереотип. — М.: Русский язык, 1999. — Т. 2: А (Панцирь - Ящур). — С. 223-224. — 560 с. — 8000 экз. — ISBN 5-200-02685-7, ISBN 5-200-02684-9
  3. ГОСТ 20400-80 Продукция мебельного производства. Термины и определения
  4. № 29 ТАБУРЕТУ Արխիվացված 2012-01-29 Wayback Machine. Необычные памятники Москвы

Արտաքին հղումներ խմբագրել

  • Herman, Eleanor, Sex with Kings, New York: HarperCollins, 2004. 0-06-058543-9