Աթաբասկա (սառցադաշտ)

սառցադաշտ

Աթաբասկա, սառցադաշտը Կոլումբիական սառցադաշտի ութ սառցադաշտերից մեկը, որը գտնվում է Կանադական ժայռոտ լեռներում (Ջասպեր ազգային պարկում)։ Ներկայումս սառույցը նահանջում է տարեկան մոտ 5 մետր արագությամբ և վերջին 125 տարիների ընթացքում կորցրել է իր ծավալի կեսից ավելին։ Հեշտությամբ մատչելի է և Հյուսիսային Ամերիկայում առավել հաճախ այցելվող սառցադաշտն է[1]։ Խորհուրդ չի տրվում ուղևորություն կատարել դեպի սառցադաշտ, եթե պատշաճ կերպով պատրաստված չեն։ Թաքնված ճեղքերը դարձել են անպատրաստ զբոսաշրջիկների մահվան պատճառ։

Աթաբասկա
Athabasca
Տեսակսառցադաշտ
ԵրկիրԿանադա
Վարչատարածքային միավորԱլբերտա
ԼեռնաշղթաԿանադական ժայռոտ լեռներ
Երկարություն6 կմ
Մակերես6 կմ քառ․
Պահպանման տարածքՋասպեր

Ուսումնական կենտրոն խմբագրել

Icefield հետազոտական կենտրոնը, որը փակ է ձմռանը (հոկտեմբերի կեսերից մինչև ապրիլի կեսը), գտնվում է սառույցի դիմաց։ Այն օգտագործվում է որպես տնակ և տոմսերի վաճառակետ՝ սառցադաշտի տեսարժան վայրերը այցելելու համար։ Ավտոբուսները զբոսաշրջիկներին տեղափոխում են սառցադաշտի եզր, որտեղ նրանք առաջ են շարժվում հատուկ մշակված վագոններով։

Սառցադաշտի երկարությունը կազմում է մոտ 6 կմ, տարածքը`6 կմ քառ․։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Parks Canada. «Columbia Icefield Area and the Athabasca Glacier». Jasper National Park. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 31-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աթաբասկա (սառցադաշտ)» հոդվածին։