Ազուլեժու թանգարան (պորտ.՝ Museu Nacional do Azulejo), Լիսաբոնի ամենահայտնի ազգային թանգարաններից։ Հիմնադրվել է 1965 թվականին, ազգային թանգարանի կարգավիճակ է ստացել 1980 թվականին։ Տեղակայված է Աստվածածին եկեղեցու (պորտ.՝ Madre Deus) ներսում (1509)։

Ազուլեժու թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Պորտուգալիա
ՏեղագրությունPenha de França?
Ղեկավարության նստավայրMadre de Deus Convent, Penha de França, Լիսաբոն, Պորտուգալիա
Հիմնադրվել է1960
Այցելուներ202 900 մարդ (2022)[1]
Կայքmuseudoazulejo.gov.pt(պորտ.)
Քարտեզ
Քարտեզ

Թագարանում ներկայացված է ազուլեժուի և խեցեգործության պատրաստման ու զարգացման պատմությունը Պորտուգալիայում` սկսած 15-րդ դարից մինչև մինչ օրերը։ Ազուլեժու անվանումն ունի արաբական ծագում (արաբ․՝ al zulaycha‎‎, փոքր հղկված քար)։ Ազուլեժուները քառակուսի, տարբեր չափսի սալիկներն են, որոնք գունավորված են կամ նկարազարդված։ Պորտուգալական ավանդական ազուլեժուն ունի 14X14 սմ չափսեր։ Նախկինում Լիսաբոնում շատ հարգի է եղել տների կամ հասարակական վայրերի պատերի ծածկումը այդ սալիկներով, օրինակ` թագավորական պալատները, եկեղեցիները և այլն։ Ներկայումս էլ Պորտուգալիայում շարունակում են ազուլեժուով պատել տարբեր շենքերի ներսի պատերը։

Թանգարան կարելի է հասնել հետևյալ համարի ավտոբուսներով. 210, 718, 742, 759 և 794. Հարկավոր է իջնել Igreja Madre Deus կանգառում. Թանգարանը բաց է ամեն օր` բացի երկուշաբթիից, ժամը 10.00-18.00։ Թանգարանում ներկայացված են տարբեր տարիների խեցեգործության նմուշներ և ազուլեժուներ։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազուլեժու թանգարան» հոդվածին։