Ազեր Ալիև
Ազեր Սեյրան օկլի Ալիև (ադրբ.՝ Azər Seyran oğlu Əliyev, հուլիսի 18, 1969, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի նկարիչ, գրաֆիկական նկարիչ և դիզայներ։ Ադրբեջանի պետական արվեստի ակադեմիայի դոցենտ[1]։
Ազեր Ալիև | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 18, 1969 (54 տարեկան) |
Ծննդավայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ադրբեջան |
Կրթություն | Ադրբեջանի մշակույթի և արվեստի պետական համալսարան և Ազիմ Ալիմզադեի անվան գեղարվեստի ուսումնարան |
Մասնագիտություն | նկարիչ |
Կենսագրություն խմբագրել
Ազեր Ալիևը ծնվել է 1969 թվականի հուլիսի 18-ին Բաքվում։ Նա նախ սովորել է Ազիմ Ազիմզադեի անվան գեղարվեստի դպրոցում (1984-1988 թթ.), Այնուհետև Ադրբեջանի Ա. Հուսեյնզադեի անվան մշակույթի և արվեստի պետական համալսարանում (1992-1997 թթ.)[2]:
Նա նաև դիզայնի դասեր է ստացել ԽՍՀՄ հայտնի ժողովրդական արտիստ Յ.Յ. Մոիսոյենկոյից՛ Ռեպինի անվան Մոսկվայի արվեստի ակադեմիայում և Բարոն Ստիգլիսի անվան Արվեստի և արդյունաբերության բարձրագույն ակադեմիայում։ 1992 թվականից աշխատել է Ադրբեջանի հեռուստատեսության վավերագրական կինոյի ստուդիայում որպես դիզայներ-նկարիչ։
1993 թվականից նա մասնակցել է միջազգային, համամիութենական և ազգային ցուցահանդեսների։ Նրա աշխատանքները ցուցադրվել են Գերմանիայի, Թուրքիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ռուսաստանի և այլ երկրների տարբեր ցուցահանդեսներում։
Նա Ադրբեջանի նկարիչների միության, ինչպես նաև Ադրբեջանի դիզայներների միության անդամ է։
Նկարչի աշխատանքները ցուցադրվել են 2018 թվականին Լուվրի թանգարանում «Art Shopping» միջազգային ցուցահանդեսում, ինչպես նաև Կաննում և Միլանում կայացած գեղարվեստական ցուցահանդեսներում[3][4]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Ազեր Սեյրան օկլի Ալիև
- ↑ Azərbaycanlı rəssam
- ↑ Azər Əliyev (rəssam)
- ↑ «Azər əliyev». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 30-ին.