Ազգանվեր հայուհյաց ընկերություն, հիմնվել է 1879 թվականներին, Կ-Պոլսում՝ Զապել Ասաստուրի (Սիպիլ) նախաձեռնությամբ։ Նպատակն էր՝ կրթել Արևմտյան Հայաստանի գավառների հայ աղջիկներին։ Ընկերության միջոցները գոյանում էին անդամավճարներից, նվիրատվություններից, վիճակախաղերից ևն։ 1880-ին Քղիում բացեց առաջին դպրոցը։ 1895-ի կոտորածի օրերին Ազգանվեր հայուհյաց ընկերություն' դադարեց գործելուց։ Վերաբացվեց 1908-ին։ 1912-ին ընկերությունը գավառներում արդեն ուներ 23 դպրոց՝ 2000-ից ավելի աշակերտուհիներով։ Լուծարքի ենթարկվեց 1915-ի սկզբին։
Պողոսյան Ե., Պատմություն հայ մշակութային ընկերություններու, հ. 1, Վնն., 1957, էջ 339—72
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 110)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է«Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։