Ազգային հուշարձան (Ամստերդամ)

Ազգային հուշարձան (հոլ.՝ Nationaal Monument կամ Nationaal Monument op de Dam), Երկրորդ համաշխարհային պատերազմին նվիրված հուշարձան Ամստերդամի Դամ հրապարակում, տեղադրվել է 1956 թվականի մայիսի 4-ին։ Ամեն տարի մայիսի 4-ին հուշարձանի մոտ տեղի է ունենում Երկրորդ համաշխարհային պատերազմի նահատակների հիշատակի արարողություն (Dodenherdenking)[6][7]։

Ազգային հուշարձան (Ամստերդամ)
National Monument (Amsterdam)

Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան, pylon?, պատերազմի հուշահամալիր և memorial column?
ՔանդակագործJohn Rädecker?[1][2], Paul Grégoire?[1][2] և Jacobus Oud?[3][2]
ՃարտարապետJacobus Oud?[1]
Ստեղծումմայիսի 4, 1956[2]
Բացումմայիսի 4, 1956[1] և մայիսի 5, 1956[2]
Երկիր Նիդերլանդներ[4][2]
ԲնակավայրԱմստերդամ[3][2]
ՀասցեTO Paleis op de Dam և Dam, 1012 JS, Amsterdam (Amsterdam), Noord-Holland, Nederland[2]
Շինության ձևՀուշարձան` նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմին
Ոճreconstruction-period architecture?[5]
Մասն էTop 100 of Dutch monuments 1940-1958?[5] և Sleutelwerken?[3]
Ներկա վիճակԿանգուն
 Nationaal Monument (Amsterdam) Վիքիպահեստում

Տվյալներ խմբագրել

Հուշարձանի կենտրոնական տարրը 22 մետր բարձրությամբ սպիտակ տրավերտինե կոնաձև սյունն է։ Սյունի առջևի մասի խորաքանդակը կոչվում է De Vrede («Խաղաղություն») և կազմված է շղթայված տղամարդկանց 4 ֆիգուրներից, որոնք ներկայացնում են պատերազմական տարիների տառապանքները։ Այս ֆիգուրների երկու կողմերում տղամարդկանց քանդակներ են, որոնք ներկայացնում են հոլանդական վերածնունդը. ձախ կողմի ֆիգուրը մտավորականության ներկայացուցիչն է, աջ կողմինը՝ աշխատավոր դասի։ Նրանց ոտքերի մոտ լացող շները խորհրդանշում են տառապանք և հավատարմություն։ Կենտրոնական խորաքանդակի վերևում երեխան ձեռքին կնոջ քանդակ է, ում շուրջ ճախրում են աղավնիներ, որոնք խորհրդանշում են հաղթանակ, խաղաղություն և նոր կյանք։ Սյունի հետնամասի դեպի երկինք հառնող աղավնիները խորհրդանշում են ազատություն[6][7]։

Հուշարձանը տեղադրված է համակենտրոն օղակների վրա, որոնք նրա շուրջն աստիճաններ են ստեղծում։ Պատվանդանների վրա երկու կողմերից կանգնած են առյուծներ, որոնք խորհրդանշում են Նիդերլանդների թագավորությունը։ Կիսաշրջանաձև պատը պարփակում է հուշարձանի հետևամասը, որի վրա կան հողով լցված 11 սափորներ՝ բերված հոլանդական մարզերից։ Նիդերլանդներն ունեցել է 11 մարզ, մինչև 1986 թվականին Ֆլևոլենդը դարձավ 12-րդ մարզը։ Երեք տարի հետո ավելացվեց 12-րդ սափորը՝ լցված հոլանդական արևելա-հնդկական հողով (ներկայիս Ինդոնեզիա)։

Սյունի վրա կա լատինատառ մակագրություն.

Hic ubi cor patriae monumentum cordibus intus
quod gestant cives spectet ad astra dei.

(«Այստեղ, ուր հայրենիքի սիրտն է, թող վեր հառնի այս հուշարձանը դեպի Աստված և աստղեր»)

Սյունի հետևի պատի վրա կա հոլանդերեն արձանագրություն՝ տեքստ բանաստեղծ Ադրիաան Ռոլանդ Հոլստից։ Պատի հետևի մասում մակագրված է հոլանդացի գրող Անտուան Դոնկերի բանաստեղծություններից[6][7]։

Հեղինակներ խմբագրել

  • Ճարտարապետ՝ Հակոբս Աուդ
  • Քանդակագործներ՝ Ջոն Ռադեքեր, նրա որդիներ՝ Հան և Յան Վիլեմ Ռադեքերներ, ռելիեֆների հեղինակ՝ Պոլ Գրեգուար[6][7]

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազգային հուշարձան (Ամստերդամ)» հոդվածին։