Ազգագրական թանգարան (Բելգրադ)

Բելգրադի ազգագրական թանգարան

Ազգագրական թանգարան (սերբ.՝ Етнографски музеј), ամենահին թանգարաններից մեկը Բալկանյան թերակղզում[1]։ Գտնվում է Բելգրադի Հին քաղաքի Ստուդենտսկի հրապարակում։

Ազգագրական թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Սերբիա
ՏեղագրությունԲելգրադ
Ղեկավարության նստավայրԲելգրադ, Սերբիա
ՀասցեСтудентски трг 13
Հիմնադրվել է1901
Կայքetnografskimuzej.rs(սերբ.)
Քարտեզ
Քարտեզ

Թանգարանի մասին խմբագրել

Հավաքածուի ի հայտ գալուն միտված առաջին փորձերը եղել են դեռևս 1867 թվականին Մոսկվայում կազմակերպված սլավոնական ցուցահանդեսին մասնակցելու նպատակով։ 1872 թվականին Սերբիայի գիտական ընկերությունը առաջարկել է ստեղծել թանգարան` ազգագրական ցուցանմուշներով[2]։ Այդ ժամանակից ի վեր հավաքածուն անընդհատ համալրվել է նոր ցուցանմուշներով։ Թանգարանը հիմնադրվել է 1901 թվականի փետրվարին Սերբիայի ազգային թանգարանի ազգագրական հավաքածուի հիման վրա, իսկ առաջին մշտական ցուցահանդեսը բացվել է 1904 թվականին[3]։ Այդ ժամանակներից ցուցանմուշների թիվը գնալով աճել է։ Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ ազգագրական թանգարանը զգալիորեն տուժել է` մեծ կորուստներ կրելով[2]։

Թանգարանում պահվում է 151.990 միավոր նմուշ, որոնց թվում` ազգային տարազ, հագուստ, գորգեր, տարբեր արհեստներ ներկայացնող իրեր, ամանեղեն` փայտից, մետաղից, կերամիկայից, կահույք, նկարներ, հին լուսանկարներ, ոչ եվրոպական ծագման առարկաներ և այլն։ Թանգարանի հավաքածուի մաս է համարվում Խրիստիֆոր Կրնիլովիչի ազգագրական հավաքածուն[3]։

Աշխատանքային ժամեր խմբագրել

  • Երկուշաբթի - ոչ աշխատանքային օր
  • Երեքշաբթի - շաբաթ (10:00 - 17:00)
  • Կիրակի - (90:00- 14:00)

Պատկերասրահ խմբագրել

 
 
 
 
 

Ծանոթագրություններ խմբագրել

  1. О МУЗЕЈУ Արխիվացված 2012-05-02 Wayback Machine // Официальный сайт музея
  2. 2,0 2,1 История Արխիվացված 2011-09-02 Wayback Machine // Официальный сайт музея
  3. 3,0 3,1 Museums 3 - Beograd.rs

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազգագրական թանգարան (Բելգրադ)» հոդվածին։