Ազարիա (Երնջակի եպիսկոպոս)

Երնջակի եպիսկոպոս

Ազարիա արքեպիսկոպոս (15-րդ դար - 15-րդ դար), հայ հոգևորական գործիչ, Երնջակի թեմի առաջնորդ (15-րդ դարի վերջ)[1][2]։

Ազարիա եպիսկոպոս
Երնջակի առաջնորդ
Գահակալեցում 15-րդ դարի վերջ
 
Մասնագիտություն քահանա
Ծնունդ 15-րդ դար
Մահ 15-րդ դար
Հոգևոր աստիճանի ընդունում արքեպիսկոպոս

Կենսագրություն խմբագրել

Երնջակի հոգևոր առաջնորդ Ազարիան ծնվել է 15-րդ դարի սկզբներին։ Հայրն է՝ ոսկերիչ Ալթունդաշը, մայրը՝ Փայխաթունը (այլ ընթերցմամբ՝ Օֆայ խաթուն)[1]։ 1471 թվականին իր ծախսով՝ Թադեոս կրոնավորին նորոգել է տվել մի հին Ավետարան[2]։ Նրա հիշատակին 1475 թվականին մի խաչքար է կանգնեցվել Ապրակունիսի Սուրբ Կարապետ վանքում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Նախիջևան։ Բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ», Արգամ Այվազյան, Երևան, 1995, էջ 219.
  2. 2,0 2,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 56․