Ազատ Մշակույթի Շարժումը սոցիալական մի շարժում է, որ խրախուսում է ստեղծագործ աշխատանքները տարածելու և ձևափոխելու ազատությունը՝ համացանցի և այլ մեդիայի տեսակների օգտագործման միջոցով։ Շարժումն ընդդիմանում է հեղինակային իրավունքի չափազանց սահմանափակող օրենքներին, կամ լիովին մերժում է հեղինակային իրավունքի ու ինտելեկտուալ սեփականության հասկացությունները, որ ըստ շարժման բազմաթիվ անդամների կարծիքի՝ նաև արգելակում է ստեղծագործականությունը։ Նրանք այս համակարգն անվանում են “թույլտվությունների մշակույթ”։

Կազմակերպություններ խմբագրել

Ազատ Մշակույթի շարժման հետ սովորաբար առնչվող հիմնական կազմակերպությունն է Քրիեյթիվ Քոմընզ-ը (Creative Commons – CC – Ստեղծագործ Ազատ Քաղաքացիներ), որ հիմնադրել է Լոուրենս Լեսսիգը։ Լեսսիգը Սթենֆորդի Համալսարանի (Stanford University) իրավունքի ոլորտի պրոֆեսոր է և նշանավոր անհատ՝ ազատ համակարգչային ծրագրերի շարժման մեջ։ Նա գրել է “Ազատ Մշակույթ” (“Free Culture” – ֆրի Քալչըր) գիրքը, որում ազատ մշակույթի շարժման օգտին բազմաթիվ փաստարկներ են բերվում։ Ուսանողները Հանուն Ազատ Մշակույթի (Students For Free Culture - Ստյուդենտս Ֆոր Ֆրի Քալչըր) կազմակերպությունը երբեմն շփոթեցնող կերպով անվանում են նաև “Ազատ Մշակույթի Շարժումը”, սակայն դա վերջինիս պաշտոնական անվանումը չէ. կազմակերպությունը շատ ավելի մեծ մի շարժման ընդամենը մի փոքր մասն է։ Ազատ Մշակույթի Շարժումը վերցնում է ազատ համակարգչային ծրագրերի շարժման իդեալներն ու դրանք ընդլայնում է՝ լոկ համակարգչային ծրագրերի ոլորտից հանելով ու տարածելով ողջ մշակութային և ստեղծագործ աշխատանքների վրա։ Քրիեյթիվ Քոմընզ-ի կյանքի վաղ շրջանում, Րիչըրդ Սթոլմանը (Ազատ Համակարգչային Ծրագրերի Հիմնադրամի և Ազատ Համակարգչային Ծրագրեր շարժման հիմնադիրը) աջակցում էր կազմակերպությանը։ Նա իր աջակցությունը դադարեցրեց, երբ Քրիեյթիվ Քոմընզ-ը նարկայացրեց մի շարք հավաստագրեր, ի թիվս որոնց՝ զարգացող ազգերի հավաստագիրն ու օրինակների հավաստագրերը, և ապա կրկին վերականգնեց որոշ աջակցություն, երբ Քրիեյթիվ Քոմընզ-ը այս հավաստագրերը չեղյալ հայտարարեց։

Սահմանման Ազատություն խմբագրել

Ազատ Մշակույթի Շարժման շրջանակներում, Քրիեյթիվ Քոմընզ-ը քննադատվել է ազատության չափանիշների անբավարարության համար։ Ուստի, այդ շարժման անդամներից ոմանք Քրիեյթիվ Քոմընզ-ի հավաստագրերից միայն մի քանիսն են իսկապես ազատ համարում՝ Ազատ Մշակութային Աշխատանքների Սահմանման համաձայն։ 2008 թ. Փետրվարին, Քրիեյթիվ Քոմընզ-ն ավելացրեց “հաստատված է ազատ մշակութային աշխատանքների համար” անվանանիշն իր այն հավաստագրերին, որոնք բավարարում են “հեղինակության հաստատում” և “ Համակիրառման նման հեղինակության հաստատում” պայմանները։ Քրիեյթիվ Քոմընզ-ի որոշ հավաստագրերի Ոչ Կոմերցիալ տրամադրումը դեռևս չափազանց վիճելի է մնում Ազատ Մշակույթ Շարժման շրջանակներում։

Քննադատություն խմբագրել

Էնդրյու Քինը քննադատում է Ազատ Մշակույթի որոշ գաղափարներ իր “Անփորձի Կուլտը” գրքում՝ Ազատ Մշակույթի երաշխավոր ու ջատագով Լոուրենս Լեսսիգին “ինտելեկտուալ սեփականության կոմունիստ” անվանելով։