Ազատ Եղոյան (քաղաքական գործիչ)

քաղաքական գործիչ

Ազատ Մնացականի Եղոյան (մայիսի 9, 1966(1966-05-09), Աշտարակ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), արցախցի քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության 3-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր[1]։

Ազատ Եղոյան
Ծնվել էմայիսի 9, 1966(1966-05-09) (57 տարեկան)
ԾննդավայրԱշտարակ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՃարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարան և ՀԱՊՀ
Մասնագիտությունքաղաքական գործիչ

Կենսագրություն խմբագրել

Ազատ Եղոյանը ծնվել է 1966 թվականի մայիսի 9-ին Աշտարակ քաղաքում։ 1983 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը։ 1983-1990 թվականներին սովորել է Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարանում և ստացել ճանապարհաշինարարի մասնագիտություն։ 1990 թվականին ավարտել է նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հասարակական մասնագիտությունների ֆակուլտետը։

1984-1986 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։

1989 թվականին կազմավորել է Գարեգին Նժդեհի անվան ջոկատը։ 1990 թվականին աշխատել է Արտաշատի ճանապարհաշինրարական վարչության Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի շինարարական տեղամասում։ 1991-1996 թվականներին եղել է Երևանի Էրեբունի շրջգործկոմի կազմբաժնի վարիչ։

1992 թվականին ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավորների ընտրական հանձնաժողովի անդամ։ 1997 թվականին նշանակվել, իսկ 1998 թվականին ընտրվել է Ծաղկաբերդի գյուղապետ։

2000 թվականի հունիսի 18-ին Քաշաթաղի թիվ 33 ընտրատարածքից ընտրվել է Արցախի Հանրապետության 3-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր[2]։ Եղել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտադրության և արտադրական ենթակառուծվածքների հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

Պարգևներ խմբագրել

  • «Երախտագիտություն» մեդալ (ԱՀ նախագահի թիվ 48-Ա հրամանագիր 04.05.2017 թվական)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Եղոյան Ազատ Մնացականի». www.nankr.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 27-ին.
  2. «18 հունիսի 2000թ. | ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով» (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել