Ազատության հրապարակ (Տոլյատի)

հրապարակ Տոլյատիում

Ազատության հրապարակ (ռուս.՝ Площадь Свободы), հրապարակ Ռուսաստանի Սամարայի մարզի Տոլյատի քաղաքի Կենտրոնական շրջանում։

Ազատության հրապարակ
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏոլյատի
Մասն էstreet in Tolyatti?
Միանում էPushkin Street, Togliatti?, Zhilina street?, Karl Marx street (Tolyatti)? և Molodezny bulvar?
ՄակերեսՔարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Ազատության հրապարակը դարձավ առաջին վայրերից, որտեղ սկսեցին կառուցել նոր Ստավրոպոլ քաղաքը։ Ըստ նախնական ճարտարապետական նախագծերի՝ Ալեքսանդր Պուշկինի անունը կրող հրապարակում և նրան հարակից Պուշկինի բուլվարում նախատեսվում էր կառուցել շինություններ, սակայն ավելի ուշ իրականացվել է այն կառուցող կոմերիտականների գաղափարը՝ նոր հրապարակի կենտրոնում տեղադրել «Ազատության համար մարտնչողների» կոթող (այժ՝ Փառքի կոթող)՝ ի պատիվ հերոս-ընկերների և տարածքը հայտնի դարձավ որպես Ազատության հրապարակ, իսկ Պուշկինի բուլվարը դարձավ Երիտասարդական։ Պուշկինի անունով մնաց մի փոքր փողոց, որը հրապարակը սահմանափակում է հարավարևելյան կողմից[1]։

Ազատության հրապարակի համալիրը բաղկացած է մի քանի շենքերից, որոնք կառուցված են ստալինյան կլասիցիզմի ոճով։

  • Մշակույթի տուն, այժմ՝ «Պիլիգրիմ» տիկնիկային թատրոն, սկզբում ունեցել է 400 նստատեղ, ընդլայնվել է մինչև 500 տեղ (1958 թ., ճարտարապետ՝ Շարոնով)
  • Ստավրոպոլի քաղգործկոմ, այժմ՝ Տոլյատիի քաղաքապետարան (1955-1959 թթ., կառուցել է № 3 շինվարչությունը, ընդունվել է Պետական հանձնաժողովի կողմից, հուլիսի 25, 1959 թ.)
  • Ստավրոպոլի մարզի վարչակազմի շենք (1957-1958 թթ., Ուրբանիստիկայի ինստիտուտի նախագիծ)
  • Կույբիշևյան մասնաճյուղի շենք «Սարատովգիպրոգորսելստրոյ»
  • Բնակելի տներ (1958-1959 թթ.)

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ансамбль застройки площади Свободы». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 4-ին.