Ադրիատիկ ծով[3] կամ Ադրիական ծով[3] (իտալ.՝ mare Adriatico, էմիլ.-ռոմ.՝ Mèr Adriâtic, նեապ.՝ Mar Adriateco, սլովեն.՝ Jadransko morje, խորվ.՝ և բոս․՝ Jadransko more, ալբ․՝ Deti Adriatik, լատին․՝ mare Hadriaticum), Միջերկրական ծովի մի մասը կազմող կիսափակ ծով Ապենինյան և Բալկանյան թերակղզիների միջև։ Ողողում է Իտալիայի, Սլովենիայի, Խորվաթիայի, Բոսնիա և Հերցոգովինայի, Չերնոգորիայի և Ալբանիայի ափերը։ Հարավում Օտրանտո նեղուցով միանում է Հոնիական ծովին։

Ադրիատիկ ծով
Տեսակծով և գետի ավազան
Երկիր Իտալիա,  Սլովենիա,  Խորվաթիա,  Չեռնոգորիա,  Ալբանիա և  Բոսնիա և Հերցեգովինա
Լայնություն200 կմ
Խորություն1233 մետր
Մակերես138 595 կմ²[1]
Մասն էՄիջերկրական ծով[2]
Ջրահավաքի տարածքAdriatic Sea basin?
Ավազանի երկիր Իտալիա,  Սլովենիա,  Խորվաթիա,  Բոսնիա և Հերցեգովինա,  Չեռնոգորիա և  Ալբանիա
Լիճ հոսող գետԱդիջե, Վյոսա, Բրենտա, Դրին, Ներետվա, Ofanto?, Պիավե, Պո, Ռենո (գետ), Shkumbin?, Տալյամենտո, Trebišnjica?, Aso?, Ատերնո-Պեսկարա, Բիֆերնո, Cesano?, Ցետինա, Chienti?, Էրզեն, Foglia?, Fortore?, Գացկա, Իշեմ, Krka?, Lamone?, Livenza?, Marecchia?, Մատի, Մետաուրո, Mirna?, Musone?, Potenza?, Reka River?, Սանգրո, Savio?, Սեմանի, Սիլե, Tenna?, Tordino?, Տրինյո, Տրոնտո, Վոմանո, Željeznica river?, Žrnovnica?, Ալենտո, Ausa River?, Bevano?, Բունա, Canale Reale?, Candiano Canal?, Carapelle?, Չերվարո, Conca?, Dragonja?, Esino?, Ֆելտրինո, Ֆորո, Jadro?, Մարանո, Misa?, Մորո, Հին Դրին, Ombla?, Osapska reka?, Օսենտո, Պիոմբա, Po of Volano?, Կանալե Ալբանի, Candelaro?, Q3625248?, Ete Vivo?, Lama Giotta?, Q3826264?, Q3944408?, Տավալլո, Վենտենա, Raša?, Rižana?, Rječina?, Ռուբիկոն, Saline?, Salinello?, Սինելլո, Սոչա, Tartaro-Canalbianco-Po di Levante?, Tesino?, Տիմավո և Uniti?
Անվանված էԱդրիա
Քարտեզ
Քարտեզ

Անվանում խմբագրել

Անվանումն ստացել է մ.թ.ա. այս ծովի ափին, Պո և Ադիջե գետերի գետաբերանների միջև գոյություն ունեցած Ադրիա հունական գաղութի անունից («Ադրիա» անվանումը, հավանաբար, առաջացել է իլլիրական լեզուների adur «ջուր, ծով» բառից)։ Ադրիան եղել է կարևոր նավահանգրվան, սակայն ժամանակի ընթացքում Պո և Ադիջե գետերի բերուկների կուտակման հետևանքով ափն աստիճանաբար հեռացել է, և այժմ Ադրիա քաղաքը ծովից 22 կմ հեռու է[4][4]։

Աշխարհագրություն խմբագրել

Ադրիատիկ ծովի մակերեսը 144 հազ.քառ. կմ, խորությունը 20 մ-ից հյուսիսում մինչև 1230 մ հարավ արևելքում։ Արևելյան ծովափի մոտակայքում գտնվում են Դալմատինյան կղզիները։ Մեծ ծոցեր են՝ Վենետիկի, Տրիեստի և Մանֆրեդոնիան։ Ծովն ափերի մոտ խորն է, որը նպաստում է նավարկության։ Առավել մեծ ծովափնյա կղզիներ են՝ Քրքը (405 քառ. կմ), Ցրեսը (405 քառ. կմ), Բրաչը (395 քառ. կմ), Խվարը (300 քառ. կմ), Պագը (285 քառ. կմ) և Կորչուլան (276 քառ. կմ)[5]։

Կլիմա խմբագրել

Կլիման ունի միջերկրածովային գծեր, բայց զգալիորեն տարբերվում է Միջերկրական ծովի կլիմայից։ Բնորոշ են տեղական քամիները (բորա, միստրալ, սիրոկկո), որոնք ազդում են օդի ջերմաստիճանի վրա։ Ջրի ջերմաստիճանը հյուսիսից հարավ հուլիսին փոխվում է 24-26 °C, իսկ փետրվարին՝ 7-13 °C: Ջրի աղիությունը տատանվում է 35-38 պրոմիլ։

Ֆլորա և ֆաունա խմբագրել

Բուսական և կենդանական աշխարհն Ադրիատիկ ծովում բավականին հարուստ է։ Տարածված են ավելի քան 750 ջրիմուռների տեսակներ, վերաբերվող երեք բաժիններին (կարմիր, կանաչ, գորշ)։ Ծանծաղուտներում կան ծովային ոզնիներ, ոստրեներ, ծովային վարունգներ, ոչ մեծ խեցգետիններ և այլն։ Ավելի խոր տեղերում ապրում են խոշոր խեցգետնանման օմարներ, մեծ խեցգետիններ, ութոտնուկներ, ծովային աստղեր։ Հոսանքները բերում են բազմաթիվ նուրբ, թափանցիկ մեդուզաներ և գիշերը լուսատու հիդրոիդ պոլիպներ։ Շատ հազվադեպ հանդիպում է հսկայական շնաձուկը։ Կաթնասուններից Ադրիատիկ ծովում բնակվում են դելֆիններ, ծովաշուն-կուսակրոններ, որոնք վերացման վտանգի տակ են գտնվում։

Հիմնական նավահանգիստներ խմբագրել

Հանգստավայրեր խմբագրել

Խորվաթիայի ծովափը հայտնի է այնպիսի հանգստավայրերով, ինչպիսիք են Դուբրովնիկը, Սպլիտը, Շիբենիկ, Պուլա, Մակարսկա ռիվիերա, ինչպես նաև Դալմատինյան կղզիների հանգստավայրերով։ Չեռնոգորիայի գլխավոր հանգստավայրը՝ Բուդվայական ռիվիերան։ Սլովենիայի ոչ մեծ Ադրիատիկ ծովափում կա չորս կուրորտային քաղաք՝ Կոպեր, Իզոլա, Պիրան և Պորտորոժ։ Բոսնիան և Հերցեգովինան ունի ընդամենը մեկ ծովափնյա կուրորտ՝ Նեում։ Ալբանիայի կուրորտները տեղակայված են Դուրրաս շրջանում և «ծաղիկների ափում» (Վլորայից մինչև Սանդայի ծովափը)։ Ադրիատիկ ծովի Իտալական ծովափում հայտնի են Ռիմինի, Բելարիա Իջեա Մարինա, Կատոլիկա, Պեսկարա, Գալիպոլի, Վենետիկյան ռիվիերա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Blake G. The Maritime Boundaries of the Adriatic Sea / International Boundaries Research Unit — 1996. — Iss. 8. — ISBN 1-897643-22-5
  2. 28(g) // Limits of Oceans and Seas, Limits of the Oceans and Seas // Nature / M. Skipper — 3 — IHO, 1953. — Vol. 172, Iss. 4376. — P. 484—484. — ISSN 1476-4687; 0028-0836
  3. 3,0 3,1 Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 46. ISBN 99941-56-03-9.
  4. 4,0 4,1 Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». էջ 11.
  5. Центральное бюро статистики Хорватии
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 92