Ադրիան Փայփեր

ժամանակակից ամերիկացի նկարչուհի

Ադրիան Փայփեր (անգլ.՝ Adrian Piper, սեպտեմբերի 20, 1948(1948-09-20)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի նկարիչ և փիլիսոփա։ Նրա ստեղծագործությունը նվիրված է «մեգապոլիսի բազմազգ միջավայրում ապրող անհատի սոցիալական, ազգային և սեռային ինքնաընկալման դժվարություններին»[7]։ Փայփերն օգտագործում է մի շարք ավանդական ու ոչ ավանդական մեդիայի միջոցներ՝ ինքնավերլուծություն իրականացնելու համար։ Որպես օրինակ նա oգտագործում է իր սեփական կարիերայի անդրադարձը։

Ադրիան Փայփեր
Ծնվել էսեպտեմբերի 20, 1948(1948-09-20)[1][2][3][…] (75 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԱզգությունMultiracial American? և աֆրոամերիկացի
Քաղաքացիություն ԱՄՆ[4]
ԿրթությունՀարվարդի համալսարան, Նյու Յորք քաղաքի քոլեջ, Կերպարվեստի դպրոց և New Lincoln School?
Մասնագիտությունփիլիսոփա, արվեստագետ, համալսարանի դասախոս, վիզուալ արտիստ, լուսանկարիչ, կոնցեպտուալ արվեստագետ և ինստալյացիոն արտիստ
Ոճկոնցեպտուալիզմ և ֆեմինիստական արվեստ
Պարգևներ
 Adrian Piper Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Փայփերը մեծացել է սևամորթների միջին դասի ընտանիքում և հաճախել է մի դպրոց, որտեղ հիմնականում հարուստ ընտանիքներից սպիտակամորթ սովորողներ էին։ Նա արվեստ է ուսումնասիրել Կերպարվեստի դպրոցում, որն ավարտել է 1969 թվականին։ Այնուհետև Փայփերը փիլիսոփայություն է ուսումնասիրել Նյու Յորքի քաղաքային քոլեջում՝ 1974 թվականին ստանալով բակալավրի աստիճան։ 1977 թվականին փիլիսոփայության մագիստրոսի աստիճան է ստացել Հարվարդի համալսարանում, իսկ 1981 թվականին Ջոն Ռոլզի ղեկավարությամբ ստացել է դոկտորի աստիճան[8][9]։

1981 թվականին Փայփերը հրապարակել է «Գաղափարախոսություն, առճակատում և քաղաքական ինքնագիտակցություն» վերնագրով էսսեն, որի մեջ նա քննարկում է մտքեր, որոնք ուսումնասիրել է իր արվեստի միջոցով։ Իր էսսեում նա քննարկում է մարդու ինքնավերլուծության և պնդումների վերաբերյալ այն պատկերացումները, որոնք օգնում են «տարանջատել ինքդ քեզ այլոցից»[10]։

Նաև սովորել է Հայդելբերգի համալսարանում։ Իր փիլիսոփայական ուսումնասիրությունների ժամանակ նա կենտրոնացած է եղել Իմանուիլ Կանտի «Պարզ գիտակության քննադատություն» աշխատանքի վրա[8]։

Փիլիսոփայական հետաքրքրություններն ազդել են նրա ստեղծագործության վրա, և իր արվեստում Փայփերը միշտ քննարկում է ռասայական անհավասարությունը մարդու իրավունքների համատեսքստում։ Փայփերը կասկածով է վերաբերվում «ռացիոնալության և օբյետիվության ուժեղ գործիքներից» հրաժարվելու պոստմոդեռնիզմի փորձերին, որոնք անհրաժեշտ են ռասիզմի «պսևդոռացիոնալության» քննադատության համար[11]։

Ստեղծագործություն խմբագրել

Փայփերի ստեղծագործական ուղին սկսվել է 1960-ականների վերջին և 70-ականների սկզբին։ Այս ընթացքում Փայփերը համագործակցել է հայտնի գալերեիստ Սեթ Սիգելաուբի հետ՝ աջակցելով կոնցեպտուալիզմը, իսկ 1970 թվականին նա ցուցահանդես է ունեցել Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում (ցուցահանդեսի անունը եղել է «Տեղեկատվություն»)։

Փայփերի մասին առաջին հիշատակումը որպես նկարիչ մամուլում լույս է տեղել 1969 թվականի մարտի 27-ին, Village Voice ամսագրում, երբ նա 19 տարեկան էր։ Դա անդրադարձ էր նրա առաջին անհատական ցուցահանդեսին՝ «Երեք անանուն նախագիծ» փոստային արթ-պրոյեկտին[12]։

Փայփերը մշակել է փերֆորմանսի և կոնցեպտուալ արվեստի որոշ հնարքներ՝ ռասիզմի «տեսողական պաթոլոգիայի» վերաբերյալ իր ուսումնասիրության համար։ Փայփերի ստեղծագործության վրա ազդեցություն են ունեցել Սոլ Լևիտն ու Իվոնա Ռայները։

Փայփերն ասում է, որ այդ ժամանակ նրան արվեստի աշխարհից դուրս են մղել իր սեռի ու ռասայի պատճառով։ Այդ ժամանակ նա իր աշխատանքներում սկսում է անդրադառնալ այնպիսի թեմաների, ինչպիսիք են օստրակիզմը, այլախոհությունն ու ռասիզմի հանդեպ վերաբերմունքը։ Մորիս Բերժեի հետ հարցազրույցում, որը հրապարակվել է «Մաքուր ռասիզմի քննադատություն» վերնագրով, Փայփերը հայտարարել է, որ չնայած ինքը կարծում է, որ ռասիզմի վերլուծությունը գովասանքի արժանի է, նա ուզում է, որ իր ստեղծագործությունն օգնի մարդկանց դիմակայել ռասիստական հայացքներին[9]։

1970-ական թվականներին նա սկսել է «Catalysis» ընդհանուր անունով փողոցային ներկայացումների շարք, որի մեջ են մտել այնպիսի գործողություններ, ինչպիսիք են իր հագուստը սպիտակ ներկելն ու «Թաց ներկ» գրությամբ ցուցանակ կախելն ու այդ տեսքով գնումների համար խանութ գնալը և այլն։ Փերֆորմանսները նպատակ ունեին սոցիալական ոլորտում կարգուկանոն հաստատելու կոչեր անել «հագուստի, խելամտության և հանրային ու մասնավոր գործողությունները տարբերակելու մակարդակում»[13]։

«Դիցաբանական գոյություն» շարքում (1973-1975) նա փերֆորմանսներ է կազմակերպել հանրային վայրերում՝ նպատակ ունենալով ցուցադրել աֆրոամերիկացի տղամարդու՝ գաղափարապես ձևավորված «դիցաբանական» կերպարը։ Ինքը հանդես է եկել հենց այդ կերպարում[11]։

1982-1984 թվականներին Փայփերը կազմակերպել է «Funk Lessons» անվանումով միջոցառումների շարք, որոնց ընթացքում մասնակիցներն իմացել են ֆանկ պարերի տեսակների, մշակույթի ու երաժշտության պատմության մասին։ Փայփերը ֆանկի արմատները գտել է աֆրիկյան ցեղային երաժշտության մեջ և դա ներկայացրել է որպես Ամերիկայի մշակույթում սևամորթ գործիչների աճող ներկայության ու հավասար իրավունքների համար պայքարի անբաժանելի մաս։ Տարաբնույթ հանդիսատեսին ներկայացնելով աֆրոամերիկացների մշակույթի երաժշտությունը՝ Փայփերը ձգտել է ռասաների ու ինքնության մշակութային արժեքների երկխոսություն ստեղծել։

«Իմ №1 այցեքարտ» (1986) աշխատանքի մեջ նա օգտագործել է գրավոր հայտարարության կոնցեպտուալ տեխնիկան. որևէ մեկից ռասիստական արտահայտություն լսելով՝ նա վերջինիս է տվել իր այցեքարտը, որը տեղեկացրել է այն մասին, որ Փայփերը սևամորթ է[11]։

2002 թվականին Բեռլինում հիմնել է Ադրիան Փայփերի հետազոտական արխիվը։

Փայփերն ամուսնալուծված է, երեխաներ չունի։

Ներկայումս ապրում և աշխատում է Բեռլինում, որտեղ ղեկավարում է իր հիմնած հետազոտական արխիվը։

2015 թվականին պարգևատրվել է Ոսկե առյուծ մրցանակով՝ որպես Վենետիկի բիենալե միջազգային ցուցահանդեսի լավագույն նկարչուհի[14]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Adrian Piper — 2008.
  2. 2,0 2,1 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 Blumberg N. Encyclopædia Britannica
  4. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  5. Armenia, Adrian Piper Win Venice Biennale’s Golden LionsARTnews.
  6. Guggenheim Fellows-ի տվյալների բազա
  7. Андреева, Е. Ю. Постмодернизм. Искусство второй половины XX-начала XXI века. — Санкт-Петербург: Азбука-Аттикус, 2007. — С. 197. — 496 с. — ISBN 5352019845, 9785352019849
  8. 8,0 8,1 Farris, Phoebe, ed. (1999). Women Artists of Color: A Bio-critical Sourcebook to 20th Century Artists in the Americas. Westport: Greenwood Publishing Group. pp. 314—319.
  9. 9,0 9,1 Rifkin, Ned (1991). Directions: Adrian Piper «What It’s Like, What It Is #2», June 19 — September 22, 1991. New York.
  10. Stiles, Kristine, and Peter Selz. Theories and Documents of Contemporary Art: A Sourcebook of Artists' Writings. 2nd ed. Berkeley: U of California, 2012. 921—924
  11. 11,0 11,1 11,2 Фостер Х. и др. Искусство с 1900 года: модернизм, антимодернизм, постмодернизм. — Ad Marginem. — Москва, 2015. — С. 683. — 816 с. — ISBN 9785911032326, 5911032325
  12. Anastas, Rhea, ed. (2006). Witness to Her Art. Center for Curatorial Studies, Bard College, Annandale-on-Hudson, New York. pp. 75-76.
  13. Phelan, Peggy (2001). Survey. London: Phaidon. ISBN 9780714863917.
  14. The Editors of ARTnews (2015 թ․ մայիսի 9). «Armenia, Adrian Piper Win Venice Biennale's Golden Lions» (անգլերեն). ARTnews. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին. {{cite web}}: |author= has generic name (օգնություն)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադրիան Փայփեր» հոդվածին։