Ադրիան Սան Միգել դել Կաստիլյո

իսպանացի ֆուտբոլիստ

Ադրիան Սան-Միգել դել Կաստիլյո (իսպ.՝ Adrián San Miguel del Castillo, հունվարի 3, 1987(1987-01-03)[1][2], Սևիլյա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, անգլիական Վեսթ Հեմ Յունայթեդի դարպասապահ։

Ադրիան
իսպ.՝ Adrián
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ադրիան Սան Միգել
Ազգությունը Իսպանիա
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 3, 1987(1987-01-03)[1][2] (37 տարեկան)
Ծննդավայր Սևիլյա, Իսպանիա
Հասակ 1․90
Քաշ 80 կգ
Դիրք Դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Լիվերպուլ
Համար 13
Պատանեկան կարիերա
1998-2006 Բետիս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006–2008 Բետիս c 23 (0)
2007–2012 Բետիս b 62 (0)
2008 Ալկալյա (վարձավճարով) 5 (0)
2009 Ուտրետա (վարձավճարով) 13 (0)
2012-2013 Բետիս 32 (0)
2013-2019 Ուեսթ Հեմ Յունայթեդ 125 (0)
Ընդհանուր

165. 133 Պրեմիեր Լիգա

32 Լա Լիգա
Ազգային հավաքական
2013 Անդալուսիյա 1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Թիմային գործունեություն խմբագրել

«Ռեալ Բետիս» խմբագրել

Ծնվել է Սևիլյայում։ Ադրիանը փոքր տարիքում խաղում էր հարձակվողի և ձախ կիսապաշտպանի դիրքերում, բայց երբ 10 տարեկան դարձավ, որոշեց, որ պետք է դարպասապահ լինի[3]։ Հետո նա խաղում էր Բետիս c-ում։ 2008 թվականին Ադրիանին Ալկալյա թիմը վարձավճարով վերցրեց։ Նա այնտեղ խաղաց 5 խաղ։ Հաջորդ տարի նա վարձավճարով գնաց Ուտրերա։ 2011/12 սեզոնին նա խաղում էր, որպես հիմնական դարպասապահ Ռեալ Բետիսում, բայց 2011 թվականի նոյեմբերին նա շատ ծանր ծնկի վնասվացք ստացավ և այդ վնասվացքի պատճառով նա չխաղաց 1 տարի[4]։ 2012 թվականի սեպտեմբերի 29-ին Ադրիանն առաջին անգամ խաղաց Լա Լիգայում։ Այդ խաղում նրանք Մալագայի դեմ էին։ Նա փոխարինվեց Կատոի հետ 10-րդ րոպեին։ Հետո Ռեալ Բետիսը իր դարպասը ընդունեց 4 գնդակ[5]։ Հետո նա դարձավ թիմի հիմնական դարպասապահը։ 2011/12 սեզոնի նոյեմբերի 24-ին Ադրիանը դարձավ լավագույն խաղացողը Ռեալ Մադրիդի դեմ խաղում[6]։ Ամբողջ 2012/13 սեզոնում Ադրիանը Բետիսում խաղացել էր 32 խաղ և դրանցից 11 խաղում նա ոչ մի գոլ բաց չէր թողել, իսկ Ռեալ Բետիսը Լա Լիգայում այդ սեզոնը վերջացրեց 7-րդ տեղով և Բետիսը Եվրոպայի լիգայում խաղաց որակավորման փուլ[7]։

«Վեսթ Հեմ Յունայթեդ» խմբագրել

2013 թվականի հունիսի 5-ին Ադրիանը գնաց անգլիական թիմ Ուեսթ Հեմ Յունայթեդ և կնքեց 3 տարով պայմանագիր։ Պաշտոնական նորամուտը Ադրիանը Ուեսթ Հեմում արեց 2013 թվականի օգոստոսի 27-ին։ Ֆուտբոլային լիգայի գավաթի խաղին Չելտենհամ Թաունի հետ[8][9]։ Այդ խաղում Ադրիանը կանոնների խախտում արեց և դրանից հետո մրցավարը տասնմեկ մետրանոց հարված նշանակեց։ Այդ խաղը Ուեսթ Հեմը հաղթեց 2-1 հաշվով[10]։ 2013 թվականի դեկտեմբերի 21-ին Ադրիանը խաղաց Պրեմիեր լիգայում Մանչեստեր Յունայթեդի հետ, որում երկաթագործները Սեմ Էլերդայսի ղեկավարությամբ պարտվեցին կարմիր սատանաներին և Դեյվիդ Մոյեսին 3-1 հաշվով[11]։ 2014 թվականի հունվարի 11-ին Ադրիանն առաջին անգամ «չոր խաղ» արեց Պրեմիեր Լիգայում։ Այդ խաղում նրանք Քարդիֆ Սիթիի դեմ էին խաղում[12]։ 2014 թվականի մայիսի 6-ին իսպանացի դարպասապահը ստացավ մրցանակ, որը կոչվում է «սեզոնի սեյվը»։ Այդ սեյվը նա Օսկարի հարվածից հետո էր արել Չելսիի հետ խաղում հունվարին։ Դրանից հետո նա ստացավ ամենալավ անհատական ելույթը սեզոնում մրցանակը և միաժամանակ նա դարձել է «լավագույն տրանսվերը սեզոնի»[13]։ 2013/2014 սեզոնի 2-րդ կեսին Ադրիանը դարձավ Ուեսթ Հեմի հիմնական կազմի դարպասապահ, իսկ նրանից առաջ Յուսի Յասկելայնենն էր[14]։

2015 թվականի հունվարի 13-ին Անգլիայի գավաթի 3-րդ ռաունդում Եվերտոնի դեմ խաղը վերջացավ 2-2։ Հետո տասնմեկ մետրանոց հարվածներ էին և Ադրիանը պահեց Ստիվեն Նեյսմիթի հարվածը, իսկ հետո նա խփեց հաղթական գոլը Խոել Ռոբլեսի դարպասին։ Բայց դրանից առաջ Ռոբլեսը տասնմեկ մետրանոց հարվածի ժամանակ հարվածել էր հորիզոնական դարպասաձողին[15]։ Այդ խաղից հետո Ադրիանը, երբեք տանմեկ մետրանոց հարված պաշտոնական խաղերում չի իրացրել, բայց համոզված էր, որ կխփեր դրա համար էլ, երբ նա զգում էր, որ տասնմեկ մետրանոցներ են լինելու նա հանում էր իր ձեռնոցները։ Ուեսթ Հեմը այդ խաղում հաղթեց տասնմեկ մետրանոցներով 9-8, որում վերջին հարվածները դարպասապահներն են խփել[16]։ 2015 թվականի փետրվարի 11-ին Ադրիանը ստացավ կարմի քարտ Սաութհեմփտոնի հետ խաղում։ Նա ձեռքով խաղ արեց իր սահմաններից դուրս[17]։ Խաղից հետո Ֆուտբոլի Ասոցիացիան փոխեց իր որոշումը և Ադրիանի դիսկվալիֆիկացիան կարճեց, որովհետև նրա արած տուգանքը վերջին հույսի չէր։ Ուեսթ Հեմի ֆուտբոլիստները Ադրիանի հեռացման ժամանակ շատ էին զայրացել[18]։ Եվ դրա համար Ուեսթ Հեմը 30 հազար ֆունտ է վճարել[19]։ Ադրիանը 2014/2015 սեզոնում 38 խաղ է խաղացել և 4 խաղ Անգլիայի Գավաթում։ 2015 թվականի օգոստոսին Ադրիանը խաղի վերջում հեռացվեց մարզադաշտից, որովհետև Լեսթեր Սիթիի ֆուտբոլիստ Ջեիմի Վարդիի հանդեպ տուգանք էր կատարել։ Այդ տուգանքը անկյունայինից հետո եղավ։ Երբ Ադրիանը կարմիր քարտ ստացավ Ուեսթ Հեմը արդեն իր երեք փոխարինումները կատարել էր և դարպասին կանգնեց Կարլ Ջենկինսոնը։ 2015 թվականի հոկտեմբերին Ադրիանը երկու տարով պայմանագիր կնքեց[20]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. Wilson, Jeremy (2015 թ․ հունվարի 14). «West Ham United cult-hero Adrian in frame for Spain following FA Cup heroics against Everton at Upton Park» (անգլերեն). The Daily Telegraph.
  4. «Adrian: Allardyce is a great manager — but he only speaks 'holiday Spanish'!» (անգլերեն). FourFourTwo.com. 2014 թ․ սեպտեմբերի 14.
  5. «Malaga crush 10-man Betis» (անգլերեն). ESPN Soccernet. 2012 թ․ սեպտեմբերի 29.
  6. «Betis stun Real Madrid» (անգլերեն). ESPN Soccernet. 2012 թ․ նոյեմբերի 24.(չաշխատող հղում)
  7. «Diego López se lo ha ganado» (իսպաներեն). El País. 2013 թ․ ապրիլի 19.
  8. «West Ham secure the signing of Spanish keeper Adrian» (անգլերեն). Sky Sports. 2013 թ․ հունիսի 5.
  9. «West Ham sign Spanish keeper Adrian on free transfer» (անգլերեն). BBC Sport. 2013 թ․ հունիսի 5.
  10. «West Ham 2-1 Cheltenham» (անգլերեն). BBC Sport. 2013 թ․ օգոստոսի 27.
  11. «Manchester United 3-1 West Ham United» (անգլերեն). BBC Sport. 2013 թ․ դեկտեմբերի 21.(չաշխատող հղում)
  12. «Cardiff City 0-2 West Ham United» (անգլերեն). BBC Sport. 2014 թ․ հունվարի 11.
  13. «Noble is Hammer of the Year» (անգլերեն). WHUFC.com. 2014 թ․ մայիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 6-ին.
  14. «Jussi Jaaskelainen: West Ham goalkeeper signs new contract» (անգլերեն). BBC Sport. 2014 թ․ հունիսի 4.
  15. Emons, Michael (2015 թ․ հունվարի 13). «West Ham United 2-2 Everton» (անգլերեն). BBC Sport.
  16. «Adrian: West Ham keeper knew he would score FA Cup penalty» (անգլերեն). BBC Sport. 2015 թ․ հունվարի 13.
  17. «Southampton 0-0 West Ham United» (անգլերեն). BBC Sport. 2015 թ․ փետրվարի 11.
  18. «Adrian: West Ham keeper's red card overturned, but club charged» (անգլերեն). BBC Sport. 2015 թ․ փետրվարի 13.
  19. «West Ham fined by the FA for failing to control players» (անգլերեն). BBC Sport. 2015 թ․ փետրվարի 20.
  20. «Goalkeeper Adrian signs new two-year West Ham contract» (անգլերեն). BBC Sport. 2015 թ․ հոկտեմբերի 2.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադրիան Սան Միգել դել Կաստիլյո» հոդվածին։