Ադրբեջանի Հանրապետության արտաքին հետախուզական ծառայություն

Ադրբեջանի արտաքին հետախուզական ծառայություն (ադրբ.՝ Azərbaycan Respublikasının Xarici Kəşfiyyat Xidməti ), Ադրբեջանի հատուկ ծառայություններից մեկը։ Արտաքին հետախուզական ծառայության հիմնական նպատակն է բարձրացնել հատուկ ծառայությունների գործունեության արդյունավետությունը, ինչպես նաև բարելավել պետական կառավարման կառուցվածքը[1]։ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարն է գեներալ-գնդապետ Օրհան Սուլթանովը։

Ադրբեջանի Հանրապետության արտաքին հետախուզական ծառայություն
ադրբ.՝ Azərbaycan Respublikasının Xarici Kəşfiyyat Xidməti
Изображение логотипа
Տեսակպետական մարմին և foreign intelligence service?
Երկիր Ադրբեջան
Ստեղծման թվականդեկտեմբերի 14, 2015
Փոխարինված էMinistry of National Security of Azerbaijan?
ՇտաբակայանԲաքու, Ադրբեջան

Պատմություն խմբագրել

Ծռայությունը ստեղծվել է երկրի նախագահ Իլհամ Ալիևի 2015 թվականի դեկտեմբերի 14-ի հրամանագրով, որը փոխարինել է Ազգային անվտանգության նախարարությանը և միտված է եղել օգնելու Ադրբեջանի զինված ուժերին Հայաստանի դեմ հետագա պատերազմում։ Նախկին Ազգային անվտանգության նախարարությունը բաժանված է երկու պետական ծառայության՝ պետական անվտանգության ծառայության և արտաքին հետախուզության ծառայության։ Արտաքին հետախուզության ծառայության զինանշանի ստեղծման մասին Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել 2017 թվականի գարնանը[1][2]։

Ադրբեջանի Հանրապետության նախագահը երկրի արտաքին հետախուզության ծառայության 2017-2021 թվականների գործունեության բարելավման պետական ծրագրին հավանություն տալու հրամանագիրը ստորագրել է 2017 թվականի դեկտեմբերին։

Գործողություններ խմբագրել

 
ՅԱՐԱՍԱ-ի պատկերանիշը

Արտաքին հետախուզության ծառայության ՅԱՐԱՍԱ հատուկ ջոկատը արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ մասնակցել է Քաշաթաղի շրջանի օկուպացման գործողություններին[3]։

ՅԱՐԱՍԱ հատուկ ջոկատայինները հիմնականում աշխատել են հայկական բանակի դիրքերի հետնամասում։ Մասնավորապես, նրանք առաջիններից էին, ովքեր մտան Քաշունիք քաղաք։ Դեկտեմբերի 10-ին Բաքվի ազատության հրապարակում առաջին անգամ ՅԱՐԱՍԱ-ի հատուկ ստորաբաժանումը մասնակցեց զինվորական շքերթի[4][5]։

Առաջնորդներ խմբագրել

Ղեկավարներ խմբագրել

  • Գեներալ-գնդապետ Օրհան Սուլթանով (14 դեկտեմբերի, 2015 թվականից մինչ օրս)

Ղեկավարի տեղակալներ խմբագրել

  • Գեներալ-մայոր Շեյհուն Շադլինսկի (10 մարտի 2017 - 6 փետրվարի 2020)
  • Գեներալ-մայոր Սամիր Իսմայիլով (2020 թվականի մարտի 12-ից)[6]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «В Азербайджане появились Служба госбезопасности и Служба внешней разведки Вестник Кавказа». vestikavkaza.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 8-ին.
  2. «Постановление Кабинета Министров Азербайджанской Республики "О внесении изменений в некоторые Постановления Кабинета..."». base.spinform.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 8-ին.
  3. Kazimoglu, Mirmahmud (2020 թ․ դեկտեմբերի 10). «Xarici Kəşfiyyat Xidmətinin YARASA xüsusi bölməsi ilk dəfə nümayiş etdirildi». Report Information Agency (ադրբեջաներեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 10-ին.
  4. «Азербайджан впервые показал спецподразделение YARASA Службы внешней разведки | Информационный портал moscow-baku.ru». moscow-baku.ru. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 17-ին.
  5. «Azərbaycan ilk dəfə olaraq Xarici Kəşfiyyat Xidmətinin YARASA xüsusi bölməsini göstərdi - VİDEO». BAKU.WS - Azərbaycanın xəbər saytı (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 17-ին.
  6. «1934 - Z.R.İsmayılovun Azərbaycan Respublikasının Xarici Kəşfiyyat Xidməti rəisinin müavini təyin edilməsi haqqında». www.e-qanun.az. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 17-ին.