Ադոլֆ Մանթաշյան

հայ քիմիկոս

Ադոլֆ Հայրապետի Մանթաշյան (մարտի 16, 1932(1932-03-16)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - ապրիլի 9, 2021(2021-04-09)[2]), հայ քիմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր (1974 թ.), պրոֆեսոր (1976 թ.), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1994 թ., թղթակից անդամ՝ 1990 թվականից)[3]։ ՀՀ գիտության վաստակավոր գործիչ (2003 թ.)։

Ադոլֆ Մանթաշյան
Ծնվել էմարտի 16, 1932(1932-03-16)[1]
Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահացել էապրիլի 9, 2021(2021-04-09)[2] (89 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունքիմիկոս
Գործունեության ոլորտշղթայական ռեակցիա[1]
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ[1], Նյու Յորքի գիտությունների ակադեմիա և International Academy of Engineering?
Ալմա մատերՀԱՊՀ (1956)[1]
Կոչումպրոֆեսոր[1] և ակադեմիկոս[1]
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր[1] (1974)
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

1956 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1962 թվականից աշխատել է ՀՀ ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում` որպես գիտնական քարտուղար, 1975-1977 թվականներին՝ տնօրենի տեղակալ գիտության գծով և 1977 թվականից՝ ածխաջրածինների օքսիդացման լաբորատորիայի վարիչ, 1981-1996 թթ. ՀՊՃՀ-ի ընդհանուր և անօրգանական. քիմիայի ամբիոնի վարիչ, 1987-2006 թթ.` տնօրեն[4]։ 2000 - 2003 թթ., 2006 թվականից՝ ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, 2006 թվականից՝ ՀՀ ԳԱԱ Ա.Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրենի խորհրդական։

Գործունեություն խմբագրել

Գիտական աշխատանքները նվիրված են շղթայական ռեակցիաների, մասնավորապես ածխաջրածինների օքսիդացման մեխանիզմներին, լուսաքիմիական և լազերաքիմիական շարժընթացներին։ Մանթաշյանը մշակել է (Արամ Նալբանդյանի հետ) ռադիկալների սառեցման կինետիկական եղանակ։ Ածխաջրածինների գազաֆազային օքսիդացման շարժընթացներում հայտնաբերել է գլխավոր ակտիվ կենտրոնները՝ ալկալիական պերօքսիդային և ալկօքսի ռադիկալները։ Ածխաջրածինների օքսիդացման և սառը բոցերի նրա հետազոտությունները կարևոր են այլասերված շղթայական ռեակցիաների տեսության զարգացման համար։ Առաջարկել է ածխաջրածինների օքսիդացման նոր մեխանիզմ, ըստ որի՝ կարևոր դեր են խաղում ոչ գծային ռեակցիաները և օքսիդացման գլխավոր արգասիքներն առաջանում են ալկօքսի ռադիկալներից։ Առաջարկել է հետազոտությունների նոր ուղղություն՝ կարծրաֆազ անօրգանական նյութերի փոխարկումը գազաֆազ շղթայական ռեակցիաներով, որը կարևոր է հանքային հումքի վերամշակման համար[5]։

Պարգևներ խմբագրել

Արժանացել է (Արամ Նալբանդյանի հետ) ՀՀ պետական մրցանակի (1976 թ.)։

Երկեր խմբագրել

  • Элементарные процессы в медленных газофазных реакциях, Е., 1975 (համահեղինակ)[6]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 Կյանքից հեռացել է ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ադոլֆ Մանթաշյանը
  3. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  5. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
  6. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Ադոլֆ Մանթաշյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադոլֆ Մանթաշյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 221