Ադյանով (Դուբովսկի շրջան)

Ադյանով (ռուս.՝ Адьянов), գյուղակ (խուտոր) Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Դուբովսկի շրջանում։ Մտնում է Վեսյոլովսկի գյուղական համայնքի կազմի մեջ։

Բնակավայր
Ադյանով
Адьянов
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ԵրկրամասՌոստովի մարզ
ՇրջանԴուբովսկի շրջան
Հեռախոսային կոդ86377
Փոստային դասիչ347422
Ադյանով (Դուբովսկի շրջան) (Ռուսաստան)##
Ադյանով (Դուբովսկի շրջան) (Ռուսաստան)
Ադյանով (Դուբովսկի շրջան) (Ռոստովի մարզ)##
Ադյանով (Դուբովսկի շրջան) (Ռոստովի մարզ)

Անվանում խմբագրել

Խուտորի անվանումն առաջացել է կալմիկական Ադյանով ազգանունից․ Խուրուլնի խուտորում Ադյանովների 4 ընտանիք է ապրել։ 19-րդ դարում Դ․ Ադյանովը եղել է Չունուսովսկայայի հարյուրապետը[1]։

Ֆիզիկաաշխարհագրական բնութագիր խմբագրել

Խուտորը տեղակայված է Արևելաեվրոպական հարթավայրի մաս կազմող Երգենի բարձունքի վրա՝ Սալ գետի ձախ ափի մոտ։ Տեղանքի ռելիեֆը հարթավայրային է, ունի ընդհանուր թեքվածություն դեպի հյուսիս, Սալ գետի ուղղությամբ[2]՝ 46 մետր ծովի մակարդակից բարձրությամբ[3]։

Ավտոմեքենայով խուտորից մինչև Դոնի Ռոստով քաղաք հեռավորությունը 320 կմ է, մինչև շրջկենտրոն՝ Դուբովսկոե գյուղ՝ 14 կմ, իսկ մինչև վարչական կենտրոն Վեսյոլի՝ 6.9 կմ։

Ժամային գոտի խմբագրել

Ադյանովը, ինչպես ամբողջ Ռոստովի մարզը, գտնվում է Մոսկվայի ժամային գոտում (UTC +3:00)[4]։

Պատմություն խմբագրել

Խուտորը հիմնադրվել է 20-րդ դարի սկզբին (ոչ ուշ, քան 1926 թվականը)։

1939 թվականի դրությամբ՝ խուտորը մտնում էր Էրկետինովսկայա գյուղսովետի կազմի մեջ։ Խուտորում խորհրդային զինվորների եղբայրական գերեզմանոց կա[5]։

Բնակչություն խմբագրել

Ըստ 1926 թվականի համախորհրդային մարդահամարի տվյալների՝ բնակչությունը կազմել է 311 մարդ, որոնցից 267-ը վելիկոռուսներ էին, իսկ 39-ը՝ կալմիկ[6]։ Իսկ ըստ 2002 թվականի համառուսաստանյան մարդահամարի տվյալների՝ բնակչությունը կազմել է 304 մարդ[7]։

Փողոցներ խմբագրել

Խուտորում կա 4 փողոց՝ Զելյոնայա, Մոլոդյոժնայա, Օկտյաբրսկայա և Կենտրոնական[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Историческая справка». Официальный сайт Администрация Барабанщиковского сельского поселения. Барабанщиковское сельское поселение Дубовского района Ростовской области. Վերցված է 2020 թ․ հուլիսի 12 թ․-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  2. «Топографическая карта Ростовской области времен СССР». www.etomesto.ru. Վերցված է 2020 թ․ հուլիսի 12-ին.
  3. «Адьянов (Дубовский район) | Фотопланета». foto-planeta.com. Վերցված է 2020 թ․ հուլիսի 12-ին.
  4. «Федеральный закон от 03.06.2011 N 107-ФЗ (ред. от 11.10.2018) "Об исчислении времени"». Консультант Плюс. Վերցված է 2020 թ․ հուլիսի 12 թ․-ին.
  5. «Информация о памятнике». www.pomnite-nas.ru. Վերցված է 2020 թ․ հուլիսի 12-ին.
  6. «Поселенные итоги переписи 1926 года по Северо-Кавказскому краю – Донская Государственная Публичная Библиотека – Vivaldi». vivaldi.dspl.ru. Վերցված է 2020 թ․ հուլիսի 12-ին.
  7. «Численность и размещение населения Ростовской области» (PDF). Ростовский областной комитет государственнойстатистики. 2004. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 13 թ․-ին.
  8. «Список Улицы в Адьянов Хутор, Дубовский Район, Ростовская Область, Россия, Карты Google и Streetview, фото, Geographic.org». geographic.org. Վերցված է 2020 թ․ հուլիսի 12-ին.