Ադելինա

իգական անձնանուն

Ադելինա, տարածված գերմանական իգական անձնանուն։ Հին վերին գերմաներենից բառացի թարգմանած նշանակում է «ազնիվ, ազնվաբարո»[1][2]։ Ունի արական տարբերակ՝ Ադելին (լատին․՝ Adelinus)[3] Անվան արտասանության այլ ձևերն են՝ Ադա, Ադել, Ալինա, Ալինկա, Լինա[4]։

Ադելինա
Adelina
Տեսակիգական անձնանուն
ԱրտասանությունԱդա, Ադել, Ալինա, Ալինկա, Լինա
ՆշանակությունԲուրումնավետ
Ծագում
Ծագման լեզուգերմաներեն
Գիրլատինական այբուբեն
Անվան այլ ձևեր
Ենթադրվում է, որ նույնն է ինչAdelina?, Adeline? և Adelīna?
Կապված անուններԱդելե, Ադելա, Ադելիա, Ադելհեյդ, Ադելինդա
Անվան օրըսեպտեմբերի 2
ՉշփոթացնելԱդելաիդա
Այլ լեզուներովանգլ.՝ Adelina
հունգ.՝ Adelina
լեհ.՝ Adelina
ռուս.՝ Аделина
Կապված հոդվածներ«Ադելինա» սկսվող էջեր
 Adelina (given name) Վիքիպահեստում

Հայտնի անվանակիրներ խմբագրել

  • Ադելինա Պատտի - (փետրվարի 19, 1843, Մադրիդ, Իսպանիա - սեպտեմբերի 27, 1919, Բրեկոն, Պոուիս, Ուելս, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), իտալացի երգչուհի (կոլորատուրային սոպրանո)։
  • Ադելինա Ջուրի - (ապրիլի 9, 1872, Կահիրե, Եգիպտոս - դեկտեմբերի 23, 1963, Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), իտալացի բալետի պարուհի, ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ։
  • Ադելինա Ադալիս - (hուլիսի 13, 1900, Սանկտ-Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 13, 1969, Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս բանաստեղծուհի, թարգմանչուհի։
  • Ադելինա Գուտիեռես - (մայիսի 27, 1925, Սանտյագո, Չիլի - ապրիլի 11, 2015, Սանտյագո, Չիլի), չիլիացի գիտնական, ակադեմիկոս, աստղաֆիզիկայի պրոֆեսոր։
  • Ադելինա Իսմայլի - (դեկտեմբերի 14, 1979, Պրիշտինա, Կոսովո), ալբանացի երգչուհի և դերասանուհի, գեղեցկության մրցույթների մասնակից, 1997 թվականին Միսս Կոսովո։
  • Ադելինա Սոտնիկովա - (հուլիսի 1, 1996, Մոսկվա, Ռուսաստան), ռուս գեղասահորդուհի, օլիմպիական չեմպիոնուհի (2014)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Рыбакин А. И. Словарь английских личных имён. — М.: Астрель; АСТ, 2000. — С. 27.
  2. Суперанская А. В. Современный словарь личных имён: Сравнение. Происхождение. Написание. — М.: Айрис-пресс, 2005. — С. 252.
  3. Католический календарь
  4. Аделина // Петровский Н. А. Словарь русских личных имён: Более 3000 единиц. — М.: Русские словари, 2000. — «Грамота.ру», 2002. Կաղապար:Проверено

Արտաքին հղումներ խմբագրել