Ադամ Սևանի

ամերիկյան դերասան և պարող

Ադամ Սևանի (Ադամ Մանուչարյան) (անգլ.՝ Adam G. Sevani, հունիսի 29, 1992(1992-06-29)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա), ամերիկյան դերասան, պարող։ Նկարահանվել է Step Up 2: The Streets, Step-Up 3-D և Step Up Revolution(4Ever) ֆիլմերում

Ադամ Սևանի
Adam Sevani
Դիմանկար
Սևանին Step Up 2: The Streets ֆիլմի պրեմիերայի ժամանակ
Ծնվել էհունիսի 29, 1992(1992-06-29)[1] (31 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունRibet Academy?
Մասնագիտությունդերասան, պարող և կինոդերասան
 Adam Sevani Վիքիպահեստում

Նախապատմություն խմբագրել

Սևանին ունի հայկական և իտալական արմատներ։ Նրա մեծ եղբայրը՝ Վահե Սևանին "NLT" խմբի անդամ է։ Սևանին սկսել է պարել մանուկ հասակից։ Պատանեկան ժամանակից այցելել է իր ծնողների (Էդիտա և Գագիկ Մանուչարյաններ) հիմնած պարի ստուդիան։

Գործունեություն խմբագրել

Սևանին նկարահանվել է մանկական հագուստի գովազդում, պարուհի և դերասան Էլիսոն Սթոների (անգլ.՝ Alyson Stoner) հետ։ Սևանին մասնակցել է անգլ.՝ FlyKidz հեռուստաշոուին, որը հեռաձակվում էր CBS հեռուստաալիքով։ Սևանին նկարահանվեց Քայլ Առաջ 2 (անգլ.՝ Step Up 2: The Streets) ֆիլմում, կերպարանավորելով Ռոբերդ Ալեքսանդր III-ի կերպարը։ Ֆիլմի պրեմիերան կայացավ 2008 թ. փետրվարի 14-ին։ Սևանին իր դերի համար Հոլիվուդյան Մրցանակաբաշխությանը ստացավ մրցանակ։ Նա նկարահանվեց նաև Քայլ Առաջ 3 (անգլ.՝ Step Up 3) ֆիլմում, որը հանդիսատեսի դատին հանձնվեց 2010 թվականի Օգոստոսի 6-ին։

Պարեր խմբագրել

Ադամ Սևանին պարել է հետևյալ տեսահոլովակներում՝ Mase - Breathe, Stretch, Shake, Will Smith's - Switch, T-Pain - Church և փոքր հատվածներ NLT - That Girl տեսահոլովակում։ Բեմադրել է NLT խմբի "Karma" տեսահոլովակի պարերը։ Նկարել է Մայքլ Ջեքսոնի «Thriller» տեսահոլովակի ռիմեյքը։ Սևանին համալրեց Ջոն Չուի (անգլ.՝ Jon Chu ) հիմնադրած պարի խմբի շարքերը, որը հայտնի է ACDC անունով, կամ Adam/Chu Dance Crew անունով։ Խաղացել է 2008 թ. Ամառ, Համադասարանցիներ, Սեր ֆիլմում

Ֆիլմադարան խմբագրել

Year Title Role Notes
2002 The Emperor's Club St.Benedict Student
2003 Learn to Hip Hop: Volume 2 Himself
2005 FLY KIDZ Joey/Adam
2008 Step Up 2: The Streets Robert "Moose" Alexander III MSA Crew
Rob Dyrdek's Fantasy Factory Himself
2010 Step-Up 3-D Robert "Moose" Alexander III Pirates Crew
2012 LOL: Laughing Out Loud Wen
Step Up Revolution(4Ever) Robert "Moose" Alexander III Cameo

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել