Ադամ Բոգդան (հունգ.՝ Ádám Bogdán, սեպտեմբերի 27, 1987(1987-09-27)[1][2], Բուդապեշտ, Հունգարիա), հունգարացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս ազատ գործակալ է։ Խաղում է դարպասապահի դիրքում[3]։

Ադամ Բոգդան
Ádám Bogdán
Բոգդանը Բոլտոնի կազմում 2013 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Հունգարիա Հունգարիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 27, 1987(1987-09-27)[1][2] (36 տարեկան)
Ծննդավայր Բուդապեշտ, Հունգարիա
Հասակ 194 սմ
Քաշ 90 կգ
Դիրք դարպասապահ
Պատանեկան կարիերա
ՀունգարիաՎաշաշ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2005-2007 Հունգարիա Վաշաշ 0 (0)
2006   Հունգարիա Վեչեշ 9 (0)
2007-2015 Անգլիա Բոլտոն 104 (0)
2009   Անգլիա Կրու Ալեքսանդրա 1 (0)
2015-2019 Անգլիա Լիվերպուլ 2 (0)
2016   Անգլիա Ուիգան Ատլետիկ 17 (0)
2018-2019   Շոտլանդիա Հիբերնիան 18 (0)
Ազգային հավաքական
2007-2008 Հունգարիա Հունգարիա Մ21 7 (0)
2011-ներկա Հունգարիա Հունգարիա 20 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հոկտեմբերի 19-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հոկտեմբերի 19-ի, 2019

Բոգդանը իր կարիերան սկսել է Վաշաշում։ 2007 թվականին տեղափոխվել է Բոլտոն Ուոնդերերս, որի կազմում անցկացրել է 120 հանդիպում բոլոր մրցաշարերում։ 2015 թվականին Բոգդանը միացավ Լիվերպուլին։

Բոգդանը իր առաջին խաղը Հունգարիայի ազգային հավաքականում նշեց 2011 թվականին։

Ակումբային կարիերա խմբագրել

Վաղ կարիերա խմբագրել

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան Բոգդանը սկսեց Վաշաշում։ 2006 թվականին վարձավճարով տեղափոխվեց Վեչեշ, որի կազմում անցկացրեց 9 հանդիպում։

Բոլտոն Ուոնդերերս խմբագրել

2007 թվականի օգոստոսի 1-ին Բոգդանը 2 տարվա պայմանագիր կնքեց Բոլտոն Ուոնդերերսի հետ[4]։ 2009 թվականին նա երկարաձգեց իր պայմանագիրը մինչև 2011 թվականի հունիս[5]։

2009 թվականի սեպտեմբերին Բոգդանը 1 ամսվա վարձավճարով Անգլիայի չորրորդ դիվիզիոնում հանդես եկող Կրու Ալեքսանդրա[6]։ Սեպտեմբերի 29-ին՝ իր առաջին՝ Բերիի դեմ խաղում հունգարացին սխալ թույլ տվեց, ինչի պատճառով Կրու Ալեքսանդրան գոլ բաց թողեց և պարտվեց 3-2 հաշվով[7]։

Իր առաջին հանդիպումը Բոլտոնի կազմում Բոգդանը անցկացրեց 2010 թվականի օգոստոսի 24-ին՝ Լիգայի գավաթի Սաութհեմպտոնի դեմ խաղում[8]։ Իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում նշեց օգոստոսի 29-ին՝ Բիրմինգհեմ Սիթիի դեմ խաղում[9]։

2011 թվականի մարտի 31-ին Բոգդանը երկարաձգեց իր պայմանագիրը Բոլտոնի հետ մինչև 2014 թվականը[10][11]։ 2011-12 մրցաշրջանում Բոգդանը սկսեց ավելի շատ խաղաժամանակ ստանալ, քանի որ թիմի հիմնական դարպասապահ Յուսի Յասկելյայնենը վնասվածք ուներ[12], սակայն այդ մրցաշրջանում իր առաջին խաղում՝ հոկտեմբերի 2-ին Բոգդանը 5 գոլ բաց թողեց Չելսիից[13] և հաջորդ խաղից վերադարձավ պահեստայինների նստարանին։ 3 ամիս անց՝ 2012 թվականի հունվարի 4-ին Յասկելյայնենը նորից վնասվածք ստացավ և Բոգդանը անցկացրեց Էվերտոնի դեմ հանդիպումը, որի ժամանակ գոլ բաց թողեց Էվերտոնի դարպասապահ Թիմ Հովարդից 93 մետր հեռավորությունից[14]։ Հունվարի 14-ին՝ Մանչեսթեր Յունայթեդի դեմ խաղում Բոգդանը հետ մղեց Ուեյն Ռունիի իրացրած 11-մետրանոց հարվածը, սակայն Բոլտոնը պարտվեց 3-0 հաշվով[15]։ Թեև Յասկելյայնենը ապաքինվեց վնասվածքից, Բոգդանը շարունակեց մնալ թիմի հիմնական դարպասը՝ իր ցուցադրած լավ խաղի շնորհիվ[16]։

2012 թվականի մարտի 11-ին՝ ՔՊՌ-ի դեմ խաղից հետո Բոգդանը ընդգրկվեց շաբաթվա խորհրդանշական հավաքականում[17]։ Նա նորից ընդգրկվեց շաբաթվա խորհրդանշական հավաքականում 2012 թվականի ապրիլի 1-ին՝ Վուլվերհեմպտոնի դեմ խաղից հետո[18]։ 2012 թվականի մայիսի 14-ին Բոգդանը Բոլտոնի երկրպագուների կողմից ճանաչվեց ակումբի տարվա լավագույն ֆուտբոլիստ[19]։ Այս մրցաշրջանում Բոլտոնը դուրս մնաց Պրեմիեր Լիգայից[20]։

2012 թվականի նոյեմբերի 29-ին Բոգդանը երկարաձգեց իր պայմանագիրը Բոլտոնի հետ մինչև 2015 թվականի ամառ[21]։ 2014-15 մրցաշրջանում հունգարացին դուրս մնաց թիմի հիմնական կազմից՝ անցկացնելով ընդամենը 10 հանդիպում։

 
Բոգդանը Հունգարիայի կազմում 2011 թվականին

Լիվերպուլ խմբագրել

2015 թվականի հունիսի 12-ին հայտնի դարձավ, որ Բոգդանը կմիանա Լիվերպուլին հուլիսի 1-ին՝ ազատ գործակալի կարգավիճակով[22]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 23-ին՝ Լիգայի գավաթի Կարլայլ Յունայթեդի դեմ խաղում։ Այս խաղը ավարտվեց ոչ ոքի և հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում Բոգդանը երեք 11-մետրանոց հարված հետ մղեց՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[23]։ Դեկտեմբերի 20-ին հունգարացին իր դեբյուտը նշեց Պրեմիեր Լիգայում Լիվերպուլի կազմում՝ Ուոտֆորդի դեմ խաղում։ Այս խաղում անկյունային հարվածից հետո նա չկարողացավ ֆիքսել գնդակը և Նաթան Ակեն բացեց խաղի հաշիվը, իսկ Լիվերպուլը պարտվեց 3-0 հաշվով[24]։ 2016 թվականի հունվարի 8-ին՝ Անգլիայի գավաթի Էքսետեր Սիթիի դեմ խաղում Բոգդանը գոլ բաց թողեց անկյունայինից ուղիղ հարվածից հետո[25]։

2016 թվականի հուլիսի 20-ին Բոգդանը 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Ուիգան Ատլետիկ[26]։ Ուիգանի կազմում նա անցկացրեց 17 հանդիպում՝ 5 խաղում իր դարպասը պահելով անառիկ։ 2018-19 մրցաշրջանը Բոգդանը վարձավճարով անցկացրեց շոտլանդական Հիբերնիանում[27][28][29]։ Լիվերպուլի կազմում 6 հանդիպում անցկացնելուց հետո նա 2019 թվականի ամռանը հեռացավ թիմից[30][31][32]։

Միջազգային կարիերա խմբագրել

2008 թվականի հոկտեմբերին Բոգդանը առաջին անգամ հրավիրվեց Հունգարիայի ազգային հավաքական։ Իր դեբյուտը հավաքականի կազմում նշեց 2011 թվականի հունիսի 3-ին՝ Լյուքսեմբուրգի դեմ խաղում[33]։ 2012 թվականին նա ճանաչվեց տարվա լավագույն հունգարացի ֆուտբոլիստ[34]։ 2013 թվականի հոկտեմբերի 11-ին Բոգդանը բաց թողեց 8 գնդակ բաց թողեց Նիդերլանդների դեմ խաղում, իսկ Հունգարիան տարավ ամենախոշոր հաշվով պարտությունը իր պատմության մեջ[35]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի հոկտեմբերի 19-ի դրությամբ[36]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Բոլտոն Ուոնդերերս 2010–11 Պրեմիեր Լիգա 4 0 3 0 2 0 9 0
2011–12 20 0 5 0 3 0 28 0
2012–13 Չեմպիոնշիպ 41 0 0 0 0 0 41 0
2013–14 29 0 0 0 0 0 29 0
2014–15 10 0 2 0 1 0 13 0
Ընդհանուր 104 0 10 0 0 0 6 0 120 0
Կրու Ալեքսանդրա (վարձավճար) 2009–10 Լիգա Մեկ 1 0 0 0 0 0 1 0
Լիվերպուլ 2015–16 Պրեմիեր Լիգա 2 0 1 0 0 0 3 0 6 0
2017–18 0 0 0 0 0 0 0 0 0 0
Ընդհանուր 2 0 1 0 0 0 3 0 6 0
Ուիգան Ատլետիկ (վարձավճար) 2016–17 Չեմպիոնշիպ 17 0 0 0 0 0 17 0
Հիբերնիան (վարձավճար) 2018–19 Պրեմիերշիպ 18 0 1 0 5 0 1 0 25 0
Կարիերայի վիճակագրություն 142 0 12 0 5 0 10 0 169 0

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի հոկտեմբերի 19-ի դրությամբ[36]

Հունգարիա
Տարի Խաղեր Գոլեր
2011 4 0
2012 8 0
2013 6 0
2014 1 0
2016 1 0
Ընդհանուր 20 0

Նվաճումներ խմբագրել

Անհատական խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Hungary - A. Bogdán - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին.
  4. «Bolton bag Hungary keeper». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին.
  5. «Bolton Wanderers | News | Latest News | General | Bogdan Thrilled To Extend His Deal». 2011 թ․ հուլիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին.
  6. «Crewe sign Bolton keeper Bogdan» (բրիտանական անգլերեն). 2009 թ․ սեպտեմբերի 29. Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին.
  7. «Crewe 2-3 Bury» (բրիտանական անգլերեն). 2009 թ․ սեպտեմբերի 29. Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին.
  8. «Southampton 0-1 Bolton» (բրիտանական անգլերեն). 2010 թ․ օգոստոսի 24. Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին.
  9. «Bolton 2-2 Birmingham» (բրիտանական անգլերեն). 2010 թ․ օգոստոսի 29. Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին.
  10. «Bolton tie down young goalkeeper Bogdan to new three-year deal». Mail Online. Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին.
  11. «Bogdan agrees new deal at Bolton» (բրիտանական անգլերեն). 2011 թ․ մարտի 31. Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին.
  12. «Adam Bogdan's slow rise to top at Bolton worth the wait». The National (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին.
  13. «Bolton 1-5 Chelsea». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2011 թ․ հոկտեմբերի 2. Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին.
  14. «Everton 1-2 Bolton». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2012. Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին.
  15. «Man Utd 3-0 Bolton» (բրիտանական անգլերեն). 2012. Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին.
  16. News, Manchester Evening (2012 թ․ հունվարի 16). «Adam Bogdan out to be Bolton's No.1». men. Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին. {{cite news}}: |last= has generic name (օգնություն)
  17. «Garth Crooks' team of the week». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2012 թ․ մարտի 11. Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին.
  18. «Garth Crooks's team of the week». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2012 թ․ ապրիլի 1. Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին.
  19. «Bolton Wanderers | News | Latest News | General | Bogdan Named Player Of The Year». 2012 թ․ մայիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին.
  20. «Stoke 2-2 Bolton». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2012 թ․ մայիսի 13. Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին.
  21. «Contract Extension For Bogdan - News - Bolton Wanderers» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին.
  22. «Adam Bogdan: Liverpool sign Bolton Wanderers goalkeeper». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2015 թ․ հունիսի 12. Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին.
  23. «Liverpool 1-1 Carlisle United (3-2 pens)». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2015 թ․ սեպտեմբերի 24. Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին.
  24. «Watford 3-0 Liverpool: Bogdan drops howler and Ighalo nets brace». Mail Online. Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին.
  25. «Exeter City 2-2 Liverpool». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016. Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին.
  26. «Adam Bogdan joins Wigan on season-long loan». Liverpool FC. Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին.
  27. «Adam Bogdan joins Hibernian on loan». Liverpool FC. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  28. «HIBERNIAN SIGN ADAM BOGDAN ON LOAN». www.hibernianfc.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  29. «Adam Bogdan: Liverpool goalkeeper joins Hibs on loan» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հուլիսի 2. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  30. «Liverpool confirm Premier League retained list». Liverpool FC. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  31. «Liverpool have released Adam Bogdan after 4 years of service». Tribuna.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.(չաշխատող հղում)
  32. «Liverpool release nine players including Sturridge and Moreno as Klopp wields the axe at Anfield». The Sun (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունիսի 8. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  33. «Luxembourg vs. Hungary - Football Match Stats - June 3, 2011 - ESPN». ESPN.com. Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին.
  34. «Crunch time for Bolton Wanderers' keeper Adam Bogdan as Hungary seek first World Cup spot since 1986 | Mancunian Matters». www.mancunianmatters.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին.
  35. uefa.com. «FIFA World Cup 2014 - Netherlands-Hungary – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին.
  36. 36,0 36,1 «Ádám Bogdán». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադամ Բոգդան» հոդվածին։