Վիքիպեդիայում կան հոդվածներ Ադամյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ադամյան քույրեր, հայ դաշնակահարուհիներ։ Առաջին Հեղինե Աբգարի Ադամյան (1881-1960, ամուսնական ազգանուն՝ Հայրանյան), երկրորդ Եվգինե Աբգարի Ադամյան (1883-1945, ամուսնական ազգանուն՝ Գարագաշյան)։ Արշակ և Հովհաննես Ադամյանների քույրերը։ Ծնվել են Բաքվում։ Սովորել են Ժնևի երաժշտական ակադեմիայում (1900-1904) և Բեռլինի Շտեռնի կոնսերվատորիայում՝ պրոֆեսոր Մարտին Կրաուզեի բարձրագույն վարպետության դասարանում (1904-1908)։ Զուգանվագով համերգներ են տվել Արևմտյան Եվրոպայի և Ռուսաստանի խոշոր քաղաքներում, կատարել Բախի, Բեթհովենի, Լիստի, Շոպենի, Ռախմանինովի և այլոց երկու դաշնամուրի համար գրված բազմաբնույթ ստեղծագործությունները։ Ադամյան քույրերի նվագն աչքի է ընկել նուրբ երանգավորմամբ, հախուռն դինամիկայով, ներդաշնակ անսամբլով, ստեղծագործական ազատությամբ։ Հեղինեն մահացել է Գերմանիայի Լեգնից քաղաքում, Եվգինեն՝ Փարիզում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 66