Ագրկի վանք, Ագրկի Սուրբ Աստվածածին վանք, հայկական վանք Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգի Կարին գավառի Թորթումի գավառակի Ագարակ գյուղում։ Վանքը կոչվում է նաև Ագարակի վանք, Ագըրկի վանք, Ագրկի Սուրբ Աստվածածին վանք։ Ասյտեղ Ավետիք աբեղա գրիչը 1445 (1455 ?) թվականին ընօրինակել է Ավետարան, 1458 թվականին էլ Շարակնոց։ Եկեղեցին կոչվում էր Սուրբ Աստվածածին[1][2]։

Ագրկի վանք
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՏեղագրությունԱգարակ (Թորթումի գավառ)
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ստեփան Մելիք-Բախշյան, Հայոց պաշտամունքային վայրեր, Երևան, «ԵՊՀ հրատարակչություն», 2009 — 6, էջեր 6 — 432 + 10 էջ ներդիր էջ. — 500 հատ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 22 — 992 էջ։