Ագրարային բանկի շենք (սերբ.՝ Зграда Аграрне банке), գտնվում է Նիկոլա Պաշիչի հրապարակի և Վլայկովիչևի փողոցի հատման կետում՝ Բելգրադ քաղաքի Ստարի Գրադ շրջանում, համարվում է մշակութային հուշարձան[1]։ Շենքը կառուցվել է ճարտարապետներ Պետր և Բրանկ Կրստիչների նախագծով։

Ագրարային բանկի շենք
Տեսակբանկի շենք
Երկիր Սերբիա
ՏեղագրությունՍտարի Գրադ և Բելգրադ
ՎայրՍտարի Գրադ
Հիմնադրված է1932
ՃարտարապետPetar and Branko Krstić?
Ժառանգության կարգավիճակՍերբիայի պաշտպանված մշակութային հուշարձան
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Ագրարային բանկի խորհուրդը 1930 թվականի վերջին մրցույթ հայտարարեց նոր ներկայացուցչական բանկի շինարարության համար[2], շենքը կառուցվեց 1932-1934 թվականներին։ Համարվում էր Բելգրադի վերջին բանկային շինություններից մեկը երկու համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակաշրջանում, ինչպես նաև համարվում էր պետության քաղաքական և տնտեսական հզորության խորհրդանիշը։ Կրիստիչ եղբայրները մրցույթում ստացան երրորդ մրցանակ, սակայն որոշվեց շինարարությունը հանձնարարել նրանց՝ շենքի ճակատային մասի նախնական տարբերակում որոշակի փոփոխություններ կատարելով[3]։

Ճարտարապետություն խմբագրել

Շենքը նախագծվել է որպես ներկայացուցչական գործարար շինություն՝ կլորացված անկյունային ճակատով և մոնումենտալ մուտքով։ Իր ճարտարապետական առանձնահատկությունների շնորհիվ շենքը դասվում է այն կառույցների շարքին, որտեղ հեղինակները հասել են փոխզիջման՝ ճարտարապետական ակադեմիական և մոդեռնիստական հայացքների միջև, այն կարելի է դասել սերբական մոդեռնի գլուխգործոցների շարքին[2]։ Երեք մասի բաժանված ճակատային մասը առաջին հարկի հատվածում զարդարված է հոնիական օրդերի սյուներով և տանիքի բնորոշ քիվով, որը շենքին տալիս է ակադեմիզմին բնորոշ ոճ այն դեպքում, երբ հեղինակների կողմից ընտրվել է ժամանակակից ճարտարապետության մոդեռնիստական հայեցակարգը։ Շինությունը համարվում է Պետր և Բրանկա Կրստիչների առավել հաջողված ստեղծագործությունը, որոնք այս նախագծով զգալի ներդրում ունեցան Բելգրադ քաղաքի կենտրոնական գոտու ձևավորման գործում[4]։ Շենքի շինակմախքը պատրաստված է երկաթբետոնից, ճակատային մասը երեսապատված է բելովոդյան ավազաքարով։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո շինությունը ենթարկվել է մի շարք փոփոխությունների. Կրստիչ եղբայրների նախագծով կառուցվել է վերնաշենքային մասը։ Շենքում այսօր տեղակայված է Սերբիայի պատմական թանգարանը։

Քանդակագործություն խմբագրել

Քանդակագործական ստեղծագործությունների և Ագրարային բանկի աստիճանային սրահի բարձրաքանդակների հեղինակը համարվում է քանդակագործ Լոյզե Դոլինարը, իսկ գլխավոր մուտքի և սյուների միջև գտնվող պատուհանների զարդաքանդակները պատրաստել է Միլենկո Ջորջևիչը[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Завод за заштиту споменика културе града Београда
  2. 2,0 2,1 М. Просен, Палата Привилеговане аграрне банке у Београду, Наслеђе 15, Београд, 2014
  3. 3,0 3,1 М. Ђурђевић, Петар и Бранко Крстић, Београд, 1996.
  4. Споменици културе у Београду

Արտաքին հղումներ խմբագրել