Ագռավներ ցորենի դաշտի վրա (նկար, Վան Գոգ)

Վինսենթ վան Գոգի նկար

Ագռավներ ցորենի դաշտի վրա (հոլ.՝ Korenveld met kraaien, ֆր.՝ Champ de blé aux corbeaux), հոլանդացի նկարիչ Վինսենթ վան Գոգի հեղինակային կտավ։ Կտավը պահվում է Ամստերդամում՝ հեղինակի թանգարանում։ Հեղինակի առավել հայտնի կտավներից է։

Ագռավներ ցորենի դաշտի վրա
Korenveld met kraaien
տեսակգեղանկար
նկարիչՎինսենթ վան Գոգ
տարի1890[1]
բարձրություն50,5[1]
լայնություն103[1]
ստեղծման վայրՕվեր Սյուր Ուազ[2]
ուղղությունիմպրեսիոնիզմ և Պոստիմպրեսիոնիզմ[3]
ժանրբնանկար
նյություղաներկ
գտնվում էՎան Գոգի թանգարան[4]
հավաքածուՎան Գոգի թանգարան
http://www.vggallery.com/painting/p_0779.htm, https://vangoghworldwide.org/artwork/F779 կայք
Ծանոթագրություններ
 Wheatfield with Crows Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

 
Ցորենի դաշտ

Կտավն ավարտուն տեսքի է բերվել 1890 թվականի հուլիսի 10-ին՝ վան Գոգի մահից 19 օր առաջ Օվեր Սյուր Ուազում։ Վարկած կա, ըստ որի, վան Գոգը ինքնասպան է եղել այս կտավի ստեղծման ընթացքում․ այսպիսի վարկած ներկայացված է Կյանքի ծարավ ֆիլմում, որտեղ դերակատարը՝ Քըրք Դուգլասը, ով մարմնավորում է վան Գոգին, ցորենի դաշտում կրակում է իր կոկորդին։ Այնուամենայնիվ, այս վարկածն ապացուցող որևէ հստակ փաստ չկա, բացառությամբ կտավում առկա դեպրեսիվ վիճակը, որը, հավանաբար, պայմանավորված է եղել սուիցիդալ մտքերով։ Երկար ժամանակ համարվել է, որ սա վան Գոգի վերջին աշխատանքն է, բայց նրա վերջին նամակների հետազոտություններից պարզ է դարձել, որ հեղինակի վերջին աշխատանքը «Ցորենի դաշտ» կտավն է[5][6], թեև այս հարցում ևս տարակարծություններ կան։

Վան Գոգն այս կտավը նկարել է ատրճանակով ինքնասպան լինելուց ոչ շատ առաջ։ Վինսենթ վան Գոգը ողբերգական կերպով հեռացավ կյանքից՝ անցնելով ֆինանսական և ընտանեկան բազմաթիվ խնդիրների միջով, որոնք չէին կարող չարտացոլվել նրա աշխատանքներում։ Եվ հատկապես այս կտավում նկարիչն արտահայտել է իր հոգեկան ծանր ապրումները, անելանելի վիճակը։ Նույնիսկ եղբոր՝ Թեոյի օգնությունները չկարողացան օգնել նկարչին պահպանել կյանքը։ Ուսման և աշխատանքի ողջ ընթացքում նա ոչ մի կերպ չի կարողացել որևէ նկար վաճառել, թեև շատ աշխատանքներ անվճար նվիրել է մարդկանց։

Նկարագիր խմբագրել

Կտավն արտացոլում է անհանգիստ իրավիճակ, նկարչի ամբողջական շփոթմունքը։ Այս Կոմպոզիցիայում նկարիչը փոխանցում է իր «անսահման մենակությունը»։ Նկարիչն ընտրել է անսովոր լայն կոմպոզիցիա՝ ձգվող հորիզոնով և կենտրոնում պատկերած է 3՝ տարբեր ուղղություններով ձգվող արահետներ։ Դիտողին դժվար է հասկանալ, որտեղ է ավարտվում հորիզոնն ու դաշտերը։ Տեսարանը պատկերված է այնպես, կարծես հեռանկարային կենտրոնը բացակայում է։ Գորշ երկինքը և դեղին դաշտը, կարծես, ուժգնորեն միաձուլվում են միմյանց և ագռավների ահաբեկված երամը առջևի պլանում ճախրում են երկնքում։

Ներկապնակը հարուստ չէ․ կազմված է 4 գույնից և դրանց երանգներից։ Լազուր երկինքը, ցորենի ոսկեգույն դաշտը, կարմիր արահետները և տեղ-տեղ հանդիպող կանաչ մարգագետինը կազմում են նկարի հիմնական մասը։ Կտավում կարևոր մաս է կազմում հորիզոնագիծը, որը կտավը տեսողական առումով բաժանում է 2 մասի․ դա միայն կոմպոզիցիայի կառուցողական մասն է, այն ահռելի զգացմունքային նշանակություն ունի, այն արտահայտում է նկարչի չափազանց անհանգիստ ներքին վիճակը․

  Ես անհանգստանում եմ պարզության սարսափելի իրավիճակում, այսպիսի պահերին բնությունն ինձ հիասքանչ է թվում։ Բայց ես վստահ չեմ, իսկ գեղանկարչությունն ինքը ներկայանում է ինձ կարծես երազանք կամ պատրանք։
- Վինսենթ վան Գոգ[7]
 

Կտավի ստորին հատվածում արահետը արտացոլում է նկարչի ծանր հոգեվիճակը։ Վան Գոգը գրել է․

  Ստեղծելով այսպիսի նկար, ես փորձում եմ արտահայտել սեփական տխրությունն ու աներևակայելի մենակությունը[8][9]  

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Կտավի տվյալներ
  2. http://www.vggallery.com/painting/p_0779.htm
  3. Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
  4. http://www.vangoghmuseum.nl/nl/collectie/s0149V1962
  5. «Статья в газете The Independent от 22 сентября 2007». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 31-ին.
  6. «Վինսենթ վան Գոգի կտավներ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 31-ին.
  7. Կտավի վերլուծություն
  8. Կտավի նկարագիր
  9. Նկարագիր
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագռավներ ցորենի դաշտի վրա (նկար, Վան Գոգ)» հոդվածին։