Ագռավագի
բույսերի ցեղ
Ագռավագի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Գորտնուկածաղկավորներ (Ranunculales) |
Ընտանիք | Գորտնուկազգիներ (Ranunculaceae) |
Ենթաընտանիք | Գորտնուկայիններ (Ranunculoideae) |
Տրիբա | Actaeeae |
Ցեղ | Ագռավագի (Actaea) L., 1753 |
Ագռավագի (լատին․՝ Actaea) գորտնուկազգիների (հրանունկազգիներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 10, ՀՀ-ում տարածված 1 տեսակ՝ ագռավագի հասկանման (a. spicata)-ը։
Ձևաբանություն խմբագրել
Ցողունն ուղղաձիգ է, թույլ խավոտ, բարձրությունը՝ 30-70 սմ։ Տերևները խոշոր են, կրկնակի եռաբաժան, երկար տերևակոթունով։ Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղիկները՝ մանր, սպիտակ։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը հատապտղանման է՝ սև կամ կարմիր։ Դեղաբույս է, պարունակում է տրանս-ակոտինային թթու, ալկալոիդներ։ Պտուղներից ստացվում է սև ներկ։ Թունավոր է։
Տարածվածությունը Հայաստանում խմբագրել
ՀՀ-ում տարածված 1 տեսակ՝ ագռավագի հասկանման (a. spicata)-ը։ Հանդիպում է Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի մարզերում։ Աճում է անտառների ստվերոտ տեղերում։
Ընթերցե՛ք «ագռավագի» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագռավագի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագռավագի» հոդվածին։ |