Ագուձերա
Ագուձերա (վրաց.՝ აგუძერა), գյուղ Աբխազիայի Գուլրիփշի շրջանում, Գուլրիփշից 2 կմ հյուսիս, ներկայումս մտնում է Գուլրիփշ քաղաքատիպ ավանի կազմի մեջ։
Գյուղ | ||
---|---|---|
Ագուձերա | ||
վրաց.՝ აგუძერა | ||
Երկիր | Աբխազիա | |
Մունիցիպալիտետ | Գուլրիփշի մունիցիպալիտետ | |
Բնակչություն | 1516 մարդ (1968)[1] | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Ավտոմոբիլային կոդ | ABH | |
|
Բնակչություն խմբագրել
1959 թվականի տվյալներով, Ագուձերան ուներ 1447 բնակիչ[2][3], հիմնականում վրացիներ, հայեր, աբխազներ և ռուսներ։ 1968 թվականին գյուղում ապրում էր 1516 մարդ։
Բնակիչներն զբաղվում էին ծխախոտի, եգիպտացորենի, բանջարբոստանային ու ցիտրուսային կուլտուրաների մշակությամբ, պտղաբուծությամբ, անասնապահությամբ և մեղվաբուծությամբ։ Ագուձերայում կա միջնակարգ դպրոց, գրադարան, հիվանդանոց և հանգստյան տուն։ Այնտեղ է գտնվում Սուխումի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտը, որը հիմնադրվել է 1950 թվականին։
XX դարի սկզբին կառուցվել են առողջարաններ, իսկ 1970-ական թվականներին կառուցվել է Լիտերատուրնայա գազետա («Գրական թերթ») պարբերականի ստեղծագործական տունը, որտեղ հանգստանում էին ԽՍՀՄ արվեստի և գրականության բազում ներկայացուցիչներ` նկարիչներ, գրողներ, բանաստեղծներ, դերասաններ և կոմպոզիտորներ[4]։ Ագուձերայում ամառանոցներ ունեին Կոնստանտին Սիմոնովը, Գեորգի Գուլիան, Եվգենի Եվտուշենկոն, Նոդար Դումբաձեն և այլք[5][6][7]։
Հայերը Ագուձերայում ապրում են 1903 թվականից և եկել են Ծեբելդայից։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Сухумский район 1959 г. Сёла и преобладающая национальности
- ↑ Этнокарта Абхазской АССР 1959
- ↑ «Агудзера - одно из самых замечательных мест Абхазии» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 12-ին.
- ↑ «История». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «Агудзера» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 12-ին.
- ↑ «Поэт Евгений Евтушенко намерен восстановить свою дачу в поселке Агудзера на берегу Черного моря» (ռուսերեն). Апсны Пресс. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 12-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 62)։ |