Ագուլիսի գավառ

գավառ Հայկական մարզում

Ագուլիսի գավառ (նաև՝ Վերին Ագուլիսի գավառ), գավառ (մահալ) Հայկական մարզի Օրդուբադի օկրուգում։ Տարածվում էր Ագուլիս գետի հովտում[1]։

Ագուլիսի գավառ
ԵրկիրՌուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Կարգավիճակվարչատարածքային միավոր
Մտնում էՀայկական մարզ
ՎարչկենտրոնՎերին Ագուլիս
Բնակչություն (1832)1886
Ազգային կազմհայեր
Հիմնադրված է1828 թ.
Պատմական շրջան(ներ)Գողթն
ՆախորդԱգուլիսի գավառակ

Պատմություն խմբագրել

Ագուլիսի գավառը իր տարածքով համապատասխանում էր Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Գողթն գավառի հիմնական մասին[1]։

Բնակչություն խմբագրել

1829-1832 թվականներին գավառն ուներ 1886 բնակիչ՝ մեծ մասը հայեր[1]։

Տնտեսություն խմբագրել

Բնակիչները զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, առևտրով և, մասամբ արհեստներով[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Դ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 27 — 1008 էջ։