Ագնոդիկա (հուն․՝ Ἀγνοδίκη, ենթդ․ մ.թ.ա. 4-րդ դար, Աթենք - ենթդ․ մ.թ.ա. 4-րդ դար), պատմության առաջին, և հնարավոր է, հորինված[1], հին հույն մանկաբարձ[2]։ Ծնունդով Աթենքից էր, որտեղ կանանց և ստրուկներին օրենքով արգելված էր բժշկություն սովորել։ Ագնոդիկան մեկնել է Եգիպտոս բժշկություն սովորելու, քանի որ նրան մերժել են Աթենքում որպես կին կրթություն տալ[3]։ Գայոս Հուլիոս Գիգինի[4] (և միայն նրա) գրվածքների համաձայն՝ Ագնոդիկան տղամարդ է ձևանում և սկսում է հաճախել Հերոֆիլոս անունով բժշկի դասախոսություններին՝ նվիրված լինելով հիմնականում մանկաբարձության և գինեկոլոգիայի ուսումնասիրություններին[5]։

Ագնոդիկա
հին հունարեն՝ Ἀγνοδίκη
Ծնվել էենթդ․ մ.թ.ա. 4-րդ դար
ԾննդավայրԱթենք
Մահացել էենթդ․ մ.թ.ա. 4-րդ դար
Մասնագիտությունգինեկոլոգ, մանկաբարձ, բժիշկ և մանկաբարձ

Կանայք հրաժարվեցին նրա ծառայություններից մինչև նա խոստովանեց, որ ինքը կին է։ Ավելի ուշ, երբ նա արդեն սկսել էր ինքնուրույն և հաջող պրակտիկա, մի քանի այլ բժիշկներ նախանձում էին նրան և մեղադրում հիվանդների ոտնձգության մեջ։ Նա ստիպված էր պատասխան տալ Արեոպագոսի առաջ։ Այն բանից հետո, երբ նա բացահայտեց իր իրական սեռը, այս մեղադրանքը մերժվեց նրա կողմից, բայց նրա դեմ անմիջապես առաջադրվեց մեկ այլ մեղադրանք. ինչպես արդեն նշվեց, կանայք իրավունք չունեին բժշկությամբ զբաղվել։ Նրա պաշտպանության էին եկել նրա նախկին հիվանդները՝ Աթենքի կառավարիչների կանայք, իսկ արդյունքում Ագնոդիկայի կողմից խախտված օրենքը չեղյալ հայտարարվեց։

Այս պատմությունը կապված չէ որևէ կոնկրետ ամսաթվի հետ, բայց ոմանք ուսուցիչ Ագնոդիկեին անվանում են ոչ թե Հիերոֆիլոս, այլ Գերոֆիլոս, և այդպիսով միջադեպը վերագրում են մ.թ.ա. IV-III դարերին։ Առաջին հայացքից այս փոփոխությունը բավականին տեղին է թվում, բայց դրա դեմ դեռ կային առարկություններ։ Նախ, եթե վստահենք Գիգինի հեղինակությանը և խոստովանենք, որ այս պատմությունն իրականում տեղի է ունեցել, ապա այն ամենայն հավանականությամբ եղել է մ.թ.ա. V կամ VI դարում քան III կամ IV դարում։ Երկրորդ՝ չկա որևէ ցուցում այն մասին, որ Ագնոդիկեն այցելել է Ալեքսանդրիա, կամ Հերոֆիլոսը այցելել է Աթենք, և երրորդ, դժվար թե Գիգինը այդպիսի հայտնի բժշկին անվանի «ինչ-որ Հերոֆիլ»[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Women in Medicine | www.hsl.virginia.edu». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 13-ին.
  2. Greenhill, William Alexander Dictionary of Greek and Roman Biography and Mythology. — Little: Brown and Company, 1867. — Т. 1. — С. 74.
  3. Joshua J. Mark Women in Ancient Egypt (англ.) // Ancient History Encyclopedia : статья. — 2016.
  4. Hyginus, Fabulae 274
  5. Monica Helen Green Making women's medicine masculine: the rise of male authority in pre-modern gynaecology. — Oxford University Press, 2008. — С. 32. — ISBN 978-0-19-921149-4
  6. R. Scott Smith, Stephen M. Trzaskoma ApollodorusÕ Library and HyginusÕ Fabulae. — Hackett Publishing, 2007. — С. 181. — 325 с. — ISBN 978-1-60384-327-0

Գրականություն խմբագրել

  • Ogilvie, M. B. 1986. Women in Science. The MIT Press. ISBN 0-262-65038-X
  • John Lemprière's Classical Dictionary of 1848.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագնոդիկա» հոդվածին։