Աբրահամ իբն Էզրա
Աբրահամ բեն Մեյիր իբն Էզրա (եբրայերեն՝ אברהם אבן עזרא, իսպ.՝ Abraham ben Meir ibn Ezra, մոտ 1092[1][2][3][…], Տուդելա, Taifa of Sarakusta[1] - հունվարի 23, 1167[1][2][3][…], Կալաոռա, Կաստիլիայի թագավորություն[1]), հայտնի միջնադարյան հրեա փիլիսոփա, բանաստեղծ, մտածող, լեզվաբան, աստղագետ և մաթեմատիկոս։
Ծնվել է | մոտ 1092[1][2][3][…] Տուդելա, Taifa of Sarakusta[1] |
---|---|
Մահացել է | հունվարի 23, 1167[1][2][3][…] Կալաոռա, Կաստիլիայի թագավորություն[1] |
Բնակության վայր(եր) | Տուդելա, Հռոմ, Լուկա, Մանտովա, Վերոնա, Նարբոն, Բեզյե, Ռուան, Դրյո, Լոնդոն և Պրովանս |
Ազգություն | հրեա |
Դավանանք | հուդայականություն |
Մասնագիտություն | բանաստեղծ, ռաբբի, գրող, թարգմանիչ, փիլիսոփա, աստղագուշակ, բժիշկ, աստղագետ և մաթեմատիկոս |
Գործունեության ոլորտ | պոեզիա, Թալմուդ և Halakha? |
Տիրապետում է լեզուներին | իսպաներեն, եբրայերեն և արաբերեն |
Երեխա(ներ) | Isaac ibn Ezra? |
Abraham ibn Ezra Վիքիպահեստում |
Իբն Էզրան ծնվել է Թուդելա քաղաքում (ներկայիս Իսպանիայի Նավառա ինքնավար համայնքում) Կորդովայի խալիֆայության քայքայումից հետո։ 1140 թվականին նա լքել է Իսպանիան հրեաների դեմ ուղղված հալածանքների պատճառով։ Ապրել է Հյուսիսային Աֆրիկայում, Եգիպտոսում, Պաղեստինում, Իտալիայում (Հռոմում, Լուկկայում, Մանտուայումմ, Վերոնայում), Ֆրանսիայում (Նարբոննա, Բեզյե, Դրե, Ռոդեզ) և Լոնդոնում։ Մահացել է Ֆրանսիայի հարավում, երկարատև թափառումներից հետո։
Իբն Էզրան իվրիտի (եբրայերենի) քերականության հիմնադիրներից էր։ Նրան են նաև պատկանում Թորայի հայտնի մեկնաբանությունները։ Մաթեմատիկական նվաճումներից են բինոմինալ գործակիցների հաշվառումները և հատկությունները։
Ծանոթագրություններ խմբագրել
Իբն Էզրա-ի գործունեության ժամանակաշրջանը հուդայականութան պատմության մեջ |
---|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբրահամ իբն Էզրա» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 307)։ |