Աբրահամ Սևանեցի

հայ քանդակագործ

Աբրահամ Սևանեցի (15-րդ դար[1] - ոչ վաղ քան 1486), XV դարի հայ փորագրիչ և քանդակագործ։

Աբրահամ Սևանեցի
Ծնվել է15-րդ դար[1]
Մահացել էոչ վաղ քան 1486
Ազգությունհայ
Մասնագիտությունքանդակագործ և փորագրիչ

Կենսագրություն խմբագրել

 
Սևանավանքի Սուրբ Առաքելոց եկեղեցու հարավային դուռը (1486): Հայաստանի պատմության թանգարան:

1486 թվականինին ծաղկենկար քանդակազարդել է Սևանի Առաքելոց եկեղեցու հարավային դուռը (ընկուզենու փայտից) շրջանակով։ Դռան ճակատին պատկերված է ծալապատիկ նստած աստվածը, որ հիշեցնում է Բուդդայի արձանները, նրանից ներքև Բարեխոսի, ապա Հոգեգալուստի տեսարաններն են. վերնատան տակ, մեջտեղի կամարում տեղավորված երեք ֆիգուրներով խմբաքանդակը խորհրդանշում է ազգերի խմբակցությունը։ Աշխատանքը կատարված է պատկերագրության և զարդարանքի գեղարվեստական նուրբ զուգորդմամբ, քանդակման բարձր տեխնիկայով և մեզ հասած այդօրինակ լավագույն նմուշներից է։ 1986 թվականի դրությամբ դուռը գտնվում է Հայաստանի պատմության թանգարանում (Երևան)։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 41