Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զելիմխան (այլ կիրառումներ)

Աբրահամ Ալխաթունյան, Պուճուր Աբրո, Զելիմխան (անհայտ[1] - 1918[2][1], Կարաքիլիսե[2]), ազգային-ազատագրական շարժման գործիչ, ահաբեկիչ։

Աբրահամ Ալխաթունյան
Ծնվել էանհայտ[1]
Մահացել է1918[2][1]
Մահվան վայրԿարաքիլիսե[2]
ԿուսակցությունՀՅԴ[2]

Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության անդամ։ Գործել է հիմնականում Կովկասում։ Մասնակցել է հայ-թաթար կռիվներին։ Բաքվում աշխատել է Մանթաշյանցի նավթագործարանում։ 1907 թվական Բաթումում Հայ Յեղափոխական Դաշնակցության վճռով ահաբեկել է Վանի նահանգապետ Ալի փաշային, ապա Բաքվում՝ մի ոստիկանապետի, որի պատճառով աքսորվել է Սիբիր։ Առաջին համաշխարհային պատերազմը սկսվելուց հետո աքսորավայրից փախել է Կովկաս, զինվորագրվել Համազասպի կամավոր, գնդին։ 1816-1818 թվականներին գործել է Խնուսում (ռուս, օկուպացիայի ժամանակ) զբաղվել կուսակցական և հանրային գործերով։ 1918 թվականին, ռուս, բանակի նահանջից հետո, դավադրաբար սպանվել է Ալաշկերտի Կարաքիլիսա գյուղի մոտ։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։