Աբու Լայլա ալ-Մուհալհիլ
Աբու Լայլա ալ-Մուհալհիլ (ամբողջական անուն՝ արաբ․՝ عدي بن ربيعة التغلبي, Ուդայ իբն Ռաբիա ալ-Թաղլիբի, մոտ 443, Նաջդ, Սաուդյան Արաբիա - մոտ 531, Նաջդ, Սաուդյան Արաբիա), Նախաիսլամական Արաբիայի 6-րդ դարի ամենահայտնի բանաստեղծներից։ Նա որպես բանաստեղծ հայտնի էր Աբու Լայլա ալ-Մուհալհիլ մականունով, իսկ որպես ասպետ հայտնի էր ալ-Զիր Սալեմ մականունով։ Բանաստեղծ Իմրուլկայսի քեռին էր։ Եղել է նաև Ամր իբն Քուլսումի պապը։
Աբու Լայլա ալ-Մուհալհիլ أبو ليلى المهلهل | |
---|---|
Ծնվել է | մոտ 443 |
Ծննդավայր | Նաջդ |
Վախճանվել է | մոտ 531 |
Վախճանի վայր | Նաջդ |
Մասնագիտություն | ասպետ, բանաստեղծ և զորավար |
Ազգություն | արաբ |
Ժանրեր | կասիդա պոեմ |
Գրական ուղղություններ | Pre-Islamic literature? |
Զավակներ | Q20396202? |
Ազգականներ | Ամր իբն Քուլսում |
Աբու Լայլա ալ-Մուհալհիլը հյուսիսային Արաբիայի քրիստոնյա Թաղլիբ ցեղից էր։ Նրա բանաստեղծությունները կրում են քաջությունն ու վրեժխնդրությունը փառաբանող բնույթ։ Նա նաև գրել է բազմաթիվ սիրային տողեր։
Եղել է Թաղլիբ ցեղի ղեկավարներից Բասուսի պատերազմում[1]։
Նրա հերոսությունների մասին է հյուսվել ալ-Զիր Սալեմ դյուցազներգությունը (էպոսը)։ Նրա քաջարի կերպարը դարեր շարունակ ներշնչել է Արաբական, Սիրիական և բեդվինների ավանդական ու ժողովրդային հեքիաթներն ու պատմվածքները։ Նրա անձի շուրջ բազմաթիվ առասպելներ են հյուսվել Դամասկոսի ու Հալեպի հին սրճարանների հեքիաթասացների կողմից[2]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Կենսագրություն Աբու Լայլա ալ-Մուհալհիլի
- ↑ «Ակնարկ Ուդայ իբն Ռաբիա ալ-Թաղլիբիի մասին». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 28-ին.