Աբխազական թագավորություն (վրաց.՝ აფხაზთა სამეფო, աբխ.՝ Аҧсуа аҳра), ավատատիրական պետություն Հարավային Կովկասում, որի մայրաքաղաքն էր Անակոպիան (Նոր Աֆոն), իսկ 806 թվականից՝ Քութայիսը[1][2]։

Աբխազիայի պատմություն
Աբխազիայի Հանրապետության զինանշանը
Անտիկ ժամանակաշրջան
Հունական ժամանակաշրջան
Հռոմեական ժամանակաշրջան
Բյուզանդական ժամանակաշրջան
Աբխազական իշխանություններ
Սանիգիա
Աբազգիա
Ափսիլիա
Միսիմինիա
Միջնադար
Աբխազական թագավորություն
Վրացական թագավորություն
Աբխազական իշխանություն
Կայսրությունների կազմում
Օսմանյան կայսրություն (մինչև 1810)
Ռուսական կայսրություն (1810-1917)
Ռուսական Հանրապետություն (1917)
Վրաստանի կազմում (20-րդ դար)
Անդրկովկասյան ԴՖՀ (1918)
Վրաստան Վրաստանի ԴՀ (1918-1921)
Աբխազիա Աբխազիայի ՍԽՀ (1921-1931)
Աբխազիա Աբխազիայի ԻԽՍՀ (1931-1990)
Աբխազիա Աբխազական ԽՍՀ (1990-1991)
Մեր ժամանակներ
Վրաստան Աբխազիայի ԻՀ
Աբխազիա Աբխազիայի Հանրապետություն

Աբխազիայի պորտալ

Անոսիդների իշխանական տոհմը ծագում էր աբխազական Աբազգիա թագավորության իշխաններից, որոնք գրավել են հարևան Սանիգիայի, Ափսիլիայի և Միսիմինիայի հողերը, ստեղծելով միասնական պետություն։ 786 թվական աբխազ թագավոր (արքոնտ) Լևոն II-ը դուրս է գալիս Բյուզանդիայի պրոտեկտորատից և իրեն թագավոր հռչակում։

778 թվականին Լազիկեի թագավորության Սասանյանների ճյուղի ընդհատված տոհմի ամուսնության արդյունքում աբխազական Անոսիդները արաբներից ազատում են Լազիկան և ղեկավարում են շուրջ երկու դար։ 1008 թվականին մայրական կողմից աբխազական թագավորների ժառանգ Բագրատ թագավորը գալիս է իշխանության։ Նա սերում էր վրաց Բագրատունիների հարավային ճյուղից։

Աբխազական թագավորության տարածքում արևելավրացական լեզուն և մշակույթը սկսում են գլխավորող դեր կատարել։ Մինչև Թամար թագուհու գահակալությունը թագավորների տիտղոսներում առաջին տեղում գտնվում էր «Աբխազների թագավոր» անվանումը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «О. Х. БГАЖБА, С. З. ЛАКОБА». www.apsuara.ru. Վերցված է 2018 թ․ փետրվարի 2-ին.
  2. «Из истории Абхазского царства». ТБИЛИССКАЯ НЕДЕЛЯ (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 2-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 27