Աբխազական դանակ կամ Аҧсуа ҳәызба (աբխազերեն а́ҳәызба - «դանակ» բառից), աբխազների ավանդական դանակ։ Սովորաբար ունեցել է 13-25 սմ երկարությամբ շեղբ և 11-12 սմ երկարությամբ բռնակ։ Շեղբը կտրվածքի մեջ սովորական սեպ է, կռնակի հաստությունը 3 մմ-ից ոչ պակաս։ Բռնակը պատրաստվում է եղջյուրից, հաճախ բազմագույն (սև՝ քարայծի, գոմեշի եղջյուր, ավելի բաց երանգի եղջյուրի ներդիրով կամ եղջերուի, ցուլի եղջյուր) կամ ընկուզենու փայտից։ Բռնակի ձևը սովորաբար կլորավուն է, սակայն կողքերից տափակացված է։ Բռնակի և շեղբի լայնությունը նույն է՝ մոտ 20-25 մմ։ Այն կրում են ձախ կողմից, պատյանից հանվում է երկու ձեռքով։ Աբխազական դանակը խաչարդ չունի։ Բռնակի վերին մասում առկա է մետաղական օղակ, որին ամրացվում է կաշվե դաստապանածոպը՝ պատյանից դանակն ավելի հեշտությամբ հանելու համար[1]։

Ավանդական աբխազական դանակ իր պատյանով

Դանակի պատմությունը խմբագրել

Աբխազական դանակի ծագման պատմությունն ունի շատ հին արմատներ։ Աբխազական հովվական և որսորդական դանակը շատ հին զենք է, որը պահպանել է իր ձևը և իմաստը գրեթե առանց փոփոխությունների հարյուրամյակների ընթացքում։

Դանակի բաղկացուցիչ մասերը խմբագրել

Ավանդական աբխազական դանակը բաղկացած է հետևյալ մասերից՝ շերտաձող, շեղբ, պոչ, աշխատանքային (մարտական հատված), շեղբի բարձրություն, կռնակ, ակոս, ուսեր, շեղբի կողային հարթություն, բերան (սուր ծայր), կտրող եզրաշերտ (սայր), առբերում, բռնակի պտուտակ, բռնակ[2]։

Պատյան խմբագրել

Ավանդական աբխազական պատյանները համարվում են աբխազական դանակի անբաժան մասը։ Պատյանները հիմնականում լինում են ետին կարով, երբեմն՝ կողային։ Դանակը պատյանի մեջ ընկղմվում է ամբողջությամբ՝ երևում է բռնակի միայն 1-2 սմ-ը։ Տարբերակիչ առանձնահատկությունն այն է, որ պատյանները կիսով չափ պատրաստված են փայտից և կիսով չափ կաշվից։ Փայտե մասը իրենից ներկայացնում է սովորական փայտե պատյանի կեսը։ Այն պատրաստվում է այն հաշվարկով, որ ծածկի շեղբը և բռնակը։ Այնուհետև այն երեսպատվում է կաշվով, որը ֆիքսում է բռնակը հակառակ կողմից։ Պատյանը պատրաստելու համար սովորաբար օգտագործվում է ընկուզենու փայտը։ Դանակի գունազարդման համար օգտագործվում են սև, կարմիր և շագանակագույն գույները[3]։

Դանակի կիրառություն խմբագրել

Աբխազները միշտ իրենց հետ ունեցել են ոչ մեծ դանակ, որը կարող էր կիրառվել կենցաղային նպատակներով, միսը կտրտելու, կացնի, եղանի և գերանդիի համար բռնակ պատրաստելու համար։ Աբխազները այդ դանակը օգտագործում էին ոչ միայն տանը, այլ նաև լեռներում։

Ծիսական նշանակություն խմբագրել

Հին արհեստավորները նախապատրաստվում էին այդպիսի դանակների պատրաստմանը, ինչպես սխրագործությանը։ Արհեստավորը աղոթքներ էր կարդում, բացարձակ հրաժարվում էր ալկոհոլային խմիչքներից, իրեն հեռու էր պահում կնոջից (կինն ընդհանրապես չպետք է ոտք դներ դարբնոց)։ Դրանք աշխատանքի անբաժան պայմաններն էին[4]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Бычак — нож каждого карачаевца
  2. «Архив журнала «ПРОРЕЗ»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 6-ին.
  3. Абхазский нож. Апсуа хузба
  4. История Абхазии. С древнейших времён до наших дней