Աբիյ Ահմեդ Ալի

Եթովպիայի վարչապետ

Աբիյ Ահմեդ Ալի (ամհարերեն՝ አብይ አህመድ አሊ, օրոմո՝ Abiyyii Ahimad Alii, օգոստոսի 15, 1976(1976-08-15)[1][2], Beshasha, Gomma, Ջիմմա, Օրոմիա, Եթովպիա[3]), եթովպիացի պետական և քաղաքական գործիչ, Եթովպիայի գործող վարչապետ։ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր (2019)։ 2021 թվականի հոկտեմբերին Աբի Ահմեդը պաշտոնապես երդվեց երկրորդ 5-ամյա ժամկետով։

Աբիյ Ահմեդ Ալի
ամհարերեն՝ አብይ አህመድ አሊ
Աբիյ Ահմեդ Ալին 2017 թվականին
Դրոշ
Դրոշ
Եթովպիայի վարչապետ
 ապրիլի 2, 2018
Նախորդող Հայլեմարիամ Դեսալեն
 
Կուսակցություն՝ Բարգավաճման կուսակցություն
Կրթություն՝ Ադիս-Աբեբայի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և ռազմական գործիչ
Դավանանք բողոքականություն
Ծննդյան օր օգոստոսի 15, 1976(1976-08-15)[1][2] (47 տարեկան)
Ծննդավայր Beshasha, Gomma, Ջիմմա, Օրոմիա, Եթովպիա[3]
Քաղաքացիություն  Եթովպիա
Ի ծնե անուն Abiy Ahmed Ali
Ամուսին Զինաշ Տայչեվ
 
Կայք՝ pmo.gov.et/pm/
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Աբիյ Ահմեդ Ալին ծնվել է 1976 թվականի օգոստոսի 15-ին, Եթովպիայի Օրոմիա շրջանի Ագարո քաղաքում, օրոմո ժողովրդին պատկանող մուսուլմանի և նրա չորրորդ կնոջ՝ քրիստոնյա ամհարացու ընտանիում։ 1991 թվականին, լինելով դեռահաս, միանում է ապստամբական ուժերին ընդդեմ Մենգիստու Հայլե Մարիամի գործող ռեժիմի, մտնելով Օրոմո ժողովրդի դեմոկրատական կազմակերության (ՕԺԴԿ) շարքերը (որի անդամ է մնացել նաև, նրա կուսակցություն դառնալուց հետո), և Մելես Զենաուի գլխավորությամբ, ապստամբների իշխանության գալուց հետո, նա շարունակում է ծառայել Եթովպիայի զինված ուժերում։ 1995 թվականին եղել է Ռուանդայում գտնվող ՄԱԿ-ի խաղաղապահ զորախմբի կազմում, 1998-2000 թվականներին մասնակցել է Եթովպա-էրիթրեական պատերազմին։ Կրթություն ստանալով ծրագրավորման ոլորտում՝ 2007 թվականին նա դառնում է Եթովպիայի համացանցային տեղեկատվական անվտանգության գործակալության հիմնադիրներից մեկը և կազմակերպության փոխտնօրենը (2008 թվականից եղել է տնօրենի պաշտոնակատար)՝ միանալով հեռահաղորդակցման ազգային օպերատոր «Ethio telecom»-ի և ազգային հեռուստաընկերության տնօրեններների խորհուրդներին։

2010 թվականին նա թողնում է զինվորական ծառայությունը փոխգնդապետի կոչումով և ՕԺԴԿ-ի (իշխող՝ Եթովպիական ժողովուրդների հեղափոխական ժողովրդավարական ճակատ կոալիցիայի մի մասը) կողմից ընտրվում, Ժողովրդական ներկայացուցիչների խորհրդի ստորին պալատի՝ պատգամավոր։

Այս ոլորտում նա ուշադրություն է դարձնում օրոմո ժողովրդին պատկանող քրիստոնյաների և մուսուլմանների կրոնական վեճերի հաղթահարմանը, ինչպես նաև պայքարում Ադիս-Աբեբայի հարակից հողերի ապօրինի զավթմանը, որոնք պատկանում են Օրոմիա շրջանին։ 2014 թվականին նշանակվում է Գիտության և տեխնոլոգիաների տեղեկատվական կենտրոնի տնօրեն, իսկ 2015 թվականին, գիտության և տեխնոլոգիաների նախարար։ 2016 թվականին Աբիյ Ահմեդ Ալին ստանձնում է Օրոմիայի շրջանի փոխնախագահի և Օրոմիայի շինարարության և քաղաքաշինության ծառայության ղեկավարի պաշտոնները, իսկ 2017 թվականի հոկտեմբերից դառնում է ՕԺԴԿ-ի պետքարտուղար։

2018 թվականի փետրվարին, վարչապետ Հայլեմարիամ Դեսալեսի պաշտոնաթողությունից հետո, Աբիյ Ահմեդ Ալին, Օրոմիայի նախագահ և ՕԺԴԿ-ի նախագահ Լեմմա Մեգերսայի հետ միասին, դառնում են այդ պաշտոնի հիմնական թեկնածուները։ Քանի որ Մեգերսան խորհրդարանի պատգամավոր չէր, փետրվարի 22-ին ՕԺԴԿ-ն Աբիյ Ահմեդ Ալիին ընտրում է նոր նախագահ։ Մարտի 27-ին, իշխող ԵԺՀԺՃ-ի ղեկավարի պաշտոնի համար, Ահմեդ Ալիի հիմնական մրցակից, փոխվարչապետ և Ամհարայի ազգային-ժողովրդավարական շարժման նախագահ Դեմեկե Մեկոննենը հետ է վերցնում իր թեկնածությունը, Աբիյ Ահմեդ Ալին ձայների ճնշող մեծամասնությամբ ընտրվում է և ապրիլի 1-ին հաստատվում վարչապետի պաշտոնում։

Աբիյ Ահմեդ Ալին երկրի առաջին վարչապետն է, որը պատկանում է օրոմո ժողովրդին, դավանանքով բողոքական է[8]։

2019 թվականի հոկտեմբերի կեսերին հրապարակվել է Նոբելյան հանձնաժողովի որոշումը, Եթովպիայի վարչապետին Խաղաղության Նոբելյան մրցանակ է շնորհվել՝ Էրիտրեայի հետ սահմանային հակամարտությունը լուծելու նրա վճռական նախաձեռնության համար[9][10].

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 https://www.thereporterethiopia.com/article/rise-abiy-abiyot-ahmed
  4. https://www.nobelpeaceprize.org/Prize-winners/Winners/2019
  5. Helljesen V., Hirsti K., Bakken L. Ø. Etiopias statsminister Abiy Ahmed får Nobels fredspris for 2019Norwegian Broadcasting Corporation, 2019.
  6. Getachew S., Busari S. The leader who ended a savage conflictCNN, 2019.
  7. https://time.com/collection/100-most-influential-people-2022/6177683/abiy-ahmed-leaders/
  8. God wants Ethiopians to prosper: The prime minister and many of his closest allies follow a fast-growing strain of Christianity // The Economist. — 2018.
  9. «Нобелевскую премию мира присудили премьер-министру Эфиопии». РИА «Новости». 2019 թ․ հոկտեմբերի 11. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 11-ին.
  10. Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Եթովպիայի վարչապետին

Արտաքին հղումներ խմբագրել

  • Dr Abiy Ahmed sworn in as Prime Minister of Ethiopia
  • «Абий Ахмед». Энциклопедия: Персоны. Страны. Темы. ИТАР-ТАСС — Краткие справки обо всех странах мира, их руководителях, а также о событиях, привлекших внимание мировых и российских СМИ. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 22-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբիյ Ահմեդ Ալի» հոդվածին։