Աբիետինաթթու
քիմիական միացություն
Աբիետինաթթու, , օրգանական թթու։ Հալման ջերմաստիճանը՝ 172 °C–175 °C, եռմանը՝ 248 °C–250 °C։ Լուծվում է օրգանական լուծիչներում։ Ջրում չի լուծվում։ Բևեկնախեժի բաղադրիչ մասն է։ Ստացվում է բևեկնախեժը սառցային քացախաթթվի հետ տաքացնելով և անջատված բյուրեղները բազմակի վերաբյուրեղացնելով։
Աբիետինաթթու | |
---|---|
Քիմիական բանաձև | C₂₀H₃₀O₂ |
Մոլային զանգված | 5,0E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Հալման ջերմաստիճան | 174 °C և 161 °C[2] °C |
Քիմիական հատկություններ | |
Դասակարգում | |
CAS համար | 514-10-3 |
PubChem | 10569 |
EINECS համար | 208-178-3 |
SMILES | CC(C)C1=CC2=CCC3C(C2CC1)(CCCC3(C)C(=O)O)C |
ЕС | 208-178-3 |
RTECS | TP8580000 |
ChEBI | 10127 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Հեշտությամբ օքսիդանում է, ռեակցիայի մեջ է մտնում ծծմբական (սուլֆացում) և ազոտական (նիտրացում) թթուների հետ, մասնակցում դիենային սինթեզին։ Աբիետինաթթուն հիմքերի հետ առաջացնում է աղեր, որոնցից ալկալիական մետաղների աղերն ունեն լվացող հատկություն, օգտագործվում են օճառ և լաքեր պատրաստելու համար։
Ծանոթագրություններ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբիետինաթթու» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 25)։ |