Աբեղոյ Աբեղյան նաև Աբեղի Աբեղյան (մ.թ.ա. 2-րդ դար), Աբեղյանքի իշխան, Արքունիքի սպասարարման և գահավորման նախարար, Աբեղյանների նախարարական տոհմի նահապետ։ Հավանաբար Աբել Աբեղյանի թոռը։

Աբեղոյ Աբեղյան
Դրոշ
Դրոշ
Աբեղյանքի իշխան
Արքունիքի սպասարար և գահավոր նախարար
Մ.թ.ա. 2-րդ դար
 
Մասնագիտություն՝ Արքունիքի սպասարարման և գահավորման նախարար
Ազգություն Հայ
Դավանանք Հեթանոսություն
Դինաստիա Աբեղյաններ

Ըստ Մովսես Խորենացու, մոտ մ.թ.ա. 160 թվականին Մեծ Հայքի արքա Արտաշես Ա-ն հիվանդանում է Մարանդի Բակուրակերտ ավանում։ Աբեղոյի խնդրանքով Արտաշես Ա-ն նրան ուղարկում է Եկեղյաց գավառ՝ Երիզա, Արտեմիսի մեհյանը, որպեսզի կուռքերից բժշկություն և երկար կյանք խնդրի թագավորի համար։ Աբեղոյը դեռ ետ չդարձած, մահանում է Արտաշես Ա-ն[1]։ Ըստ Խորենացու Աբեղոյը ճարպիկ, շողոքորթ և հաճոյախոս մարդ էր։

Ըստ Հրաչյա Աճառյանի, Հայոց անձնանունների բառարանի՝ ոչ թե Աբեղոյի խնդրանքով է նա գնում, այլ նրան ուղարկում են Երիզա՝ Անահիտ աստվածուհուց բժշկություն և երկար կյանք խնդրի թագավորի համար[2]։ Այստեղ Արտաշես Ա-ի փոխարեն հանդես է գալիս Արտաշես Բ-ն, որը ըստ Միքայել Չամչյանի մահացել է 128 թվականին, իսկ Աբեղյանների նահապետի անունը գրված է Աբեղի (Աբեղեայ)[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայոց Պատմություն», Մովսես Խորենացի, 1961շ Երևան, Գլուխ Բ. կ, էջ 217
  2. «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, 1942 թ. Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 16
  3. «Պատմութիւն Հայոց։ Ի սկզբանէ աշխարհի մինչև ցամ Տեառն» 1784, հատոր Ա, Վենետիկ, էջ 350

Աղբյուրներ խմբագրել

  • «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, 1942 թ. Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 16
  • «Հայոց Պատմություն», Մովսես Խորենացի, 1961, Երևան, Գլուխ Բ. կ, էջ 217
  • «Պատմութիւն Հայոց։ Ի սկզբանէ աշխարհի մինչև ցամ Տեառն» Միքայել Չամչյան, 1784, հատոր Ա, Վենետիկ, էջ 350