Աբդուրահիմ Տիլեշուպ Օտկուր

Աբդուրահիմ Տիլեշուպ Օտկուր (ռուս.՝ Абдурахим Тилешуп Откур, հունիսի 13, 1923(1923-06-13), Իչժոու, Սինցզյան, Չինաստանի Հանրապետություն - հոկտեմբերի 5, 1995(1995-10-05)), ույղուր բանաստեղծ և արձակագիր, 20-րդ դարի ույղուրական մշակույթի առավել հայտնի գործիչներից։

Աբդուրահիմ Տիլեշուպ Օտկուր
ույգ.՝ ئابدۇرېھىم تىلەشۈپ ئۆتكۈر
Ծնվել էհունիսի 13, 1923(1923-06-13)
ԾննդավայրԻչժոու, Սինցզյան, Չինաստանի Հանրապետություն
Վախճանվել էհոկտեմբերի 5, 1995(1995-10-05) (72 տարեկան)
Մասնագիտությունբանաստեղծ
Լեզուույղուրերեն
ԿրթությունՍինցզյանի համալսարան
Ժանրերպոեզիա

Կենսագրություն խմբագրել

1942 թվականին ավարտել է Սինցզյանի համալսարանը և մինչև 1949 թվականն աշխատել է որպես «Altay Geziti till» թերթի խմբագիր։ 1949-1980 թվականներին լավ տիրապետելով ույղուրերենին, չինարենին, ռուսերենին, անգլերենին և մի շարք թյուրքական լեզուների, որպես թարգմանիչ աշխատել է մի շարք պետական հաստատություններում։

1980 թվականից եղել է Սինցզյան Ույղուրական ինքնավար մարզի փիլիսոփայության և սոցիալական գիտությունների ակադեմիայի գրական հետազոտությունների ինստիտուտի աշխատակից։ 1988 թվականին նշանակվել է «Kutadgu Bilig» ընկերության փոխնախագահ։ Որոշ աղբյուրների համաձայն, երկու անգամ (1951-1958, այնուհետեւ 1966-1976թթ.) Չինաստանի իշխանությունները բանտարկել են նրան` ազգայնական գործունեության մեղադրանքով[1]։

Աշխատանքներ խմբագրել

Աբդուրահիմ Տիլեշուպ Օտկուրի բանաստեղծություններն առաջին անգամ հրապարակել են 1940 թվականին։ «Տարիմ գետի ափով» և «Սրտի մեղեդի» ստեղծագործությունները շատ հայտնի էին։ Հեղինակի վերջին վեպերը` «Ճանապարհ» և «Մոռացված հողը», դարձել են ույղուրների շրջանում ամենատարածված գրքերը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 October 5 Արխիվացված 2009-01-07 Wayback Machine(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել