Աբդիի արկածները (անգլ.՝ The Adventures of Abdi), ամերիկացի երգչուհի, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր, պարուհի, գրող, դերասանուհի, կինոռեժիսոր, սցենարիստ, գործարար և մարդասեր Մադոննայի երեխաների համար գրված չորրորդ գիրքը[1][2][3]։

Աբդիի արկածները
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվեպ
ՀեղինակՄադոննա
Երկիր ԱՄՆ
Բնագիր լեզուանգլերեն
Հրատարակվել էնոյեմբերի 8, 2004

«Աբդիի արկածները» հանրահայտ էկզոտիկ հեքիաթի գործողությունները կատարվում են Մերձավոր Արևելքում[4]։

Սյուժե խմբագրել

  Անսահման հավատ, — ասաց նա։ — Կյանքում քեզ կպատահեն դեռ շատ փորձություններ։ Բայց դու պետք է հավատաս, որ ինչ էլ որ արվում է, ամեն ինչ դեպի լավն է արվում[5]։
- Մեջբերում հեքիաթից
 

Աբդին փոքրիկ ոսկերիչ-տղա է, որին հանձնարարում են տանել թագուհուն թանկարժեք մանյակը, որը պատրաստել է իր ուսուցիչ Էլին։ Ճանապարհին Աբդիին կողոպտում են և նա գալիս է արքայի մոտ օձի հետ, որը դնում են վզնոցի փոխարեն։ Արքան հրամայում է տղային բանտ նետել։ Այնտեղ նրան հաջողվում է ընկերանալ օձի հետ։ Իր ուսուցիչ Էլիի և կախարդանքի օգնությամբ տղային հաջողվում է դուրս գալ բանտից և հաջողության հասնել իր առաջադրանքի հետ[6]։

Նկարազարդումներ խմբագրել

Գիրքը նկարազարդել են ռուս նկարիչներ` Անդրեյ և Օլգա Դուգիներ ամուսինները, որոնք 1992 թվականին արտագաղթել են Շտուտգարտ, որտեղ էլ ապրում են մինչ այսօր[7][8]։

Թարգմանություն խմբագրել

Գիրքը հրապարակվել է 40 լեզվով, աշխարհի ավելի քան 110 երկրում։ Համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2004 թվականի նոյեմբերի 8-ին, նոյեմերի 14-ին գիրքը հայտնվել է ռուսական գրախանութներում[9]։ Գրքի ռուսերեն թարգմանությունը պատկանում է Լեոնիդ Յախինին։

Աուդիոգիրք խմբագրել

2005 թվականին Մադոննայի հեղինակային ընթերցմամբ հինգ մանկական գրքերը նույնպես հասանելի դարձան CD-ի վրա աուդիոգրքի տեսքով Madonna 5 Book: Madonna 5 Audio Books for Children (лейбл Callaway Audio)[10][11] անվանմամբ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Madonna's third book for children ready» (անգլերեն). USA Today. 2004 թ․ հունիսի 8. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին.
  2. «Fans wait in line 24 hours to see Madonna» (անգլերեն). 2004 թ․ նոյեմբերի 11. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 4-ին.
  3. «Madonna: Wealth is overrated» (անգլերեն). USA Today. 2004 թ․ նոյեմբերի 11. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին.
  4. «The Adventures of Abdi» (անգլերեն). Publisher Weekly. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին.
  5. «Лотса Тугой Кошель». Мадонна — детский писатель — madonnaforkids.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին.
  6. «Review: The Adventures of Abdi» (անգլերեն). Valued Minds - Children's Book Reviews. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)(չաշխատող հղում)
  7. ««СТО СНОВ НА БУМАГЕ» ОЛЬГИ И АНДРЕЯ ДУГИНЫХ». Московский Комсомолец. 2015 թ․ հունվարի 9. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին.
  8. «madonna the adventures of abdi». Официальный сайт Дугиных duginart.com. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  9. «В России выходит сказка Мадонны "Приключения Абди"». ՌԻԱ Նովոստի. 2004 թ․ նոյեմբերի 5. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին.
  10. MADONNA - The Adventures Of Abdi (Part 1 Book Reading) Дополнительный источник —ՅուԹյուբում
  11. MADONNA - The Adventures Of Abdi (Part 2 Book Reading) Дополнительный источник —ՅուԹյուբում