Աբգար Ափինյան

հայ գրականագետ

Աբգար Ժորայի Ափինյան (փետրվարի 5, 1960(1960-02-05), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ։ Համահայկական գրողների միության նախագահ (2011), բանասիրական գիտությունների թեկնածու (1986)։

Աբգար Ափինյան
Ծնվել էփետրվարի 5, 1960(1960-02-05) (64 տարեկան)
Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունգրականագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ՀԳՄ և Երևանի պետական համալսարան
Ալմա մատերԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու (1986)
Տիրապետում է լեզուներինհայերեն

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, այնուհետև՝ համալսարանի ասպիրանտուրան։ 1986 թվականին «Ստեփան Զորյանը և ռուս գրականությունը» աշխատության համար նրան շնորհվել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 2005 թվականից Ստեփան Զորյանի գրական ժառանգության հանձնաժողովի նախագահն է։

1994-1996 թվականներին եղել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանի պետը, Գարեգին Ա Վեհափառ Հայրապետի մամլո քարտուղարը։

1996-2001 թվականներին եղել է Հայաստանի գրողների միության առաջին քարտուղարը, 2001 թվականից՝ ՀԳՄ «Նոր-Դար» ընկերության նախագահը։ 1995 թվականից «Նոր-Դար» ամսագրի գլխավոր խմբագիրն է, ապա՝ ամսագրի խմբագրական խորհրդի նախագահը։

2011 թվականին ընտրվել է Երևանի Գրողների Միության նախագահ։

2011 թվականից «Մշակույթ» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենն է։ 1987 թվականից դասախոսում է Երևանի պետական համալսարանում, 2003 թվականից՝ Հայկական պետական մանկավարժական համալսարանում։ ՀՊՄՀ ռուս և արտասահմանյան գրականության ամբիոնի դոցենտ է 2007 թվականից։ Հայաստանի գրողների միության «Նոր-Դար» գրականագիտական ամսագրի խմբագրական խորհրդի նախագահն է[1]։

Գիտական աշխատանքների ցանկ խմբագրել

Գրքեր խմբագրել

  1. Ստեփան Զորյանը և ռուս գրականությունը, Երևանի պետական համալսարանի հրատարակչություն, 1988 թ.։
  2. Համաշխարհային գրականություն, Դասագիրք միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի համար, երկրորդ մաս, հեղինակցությամբ Մ. Ասլանյանի, Երևան, «Լույս» հրատարակչություն, 1995 թ.։
  3. Գրականություն և ճակատագիր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչություն, 1996 թ.։
  4. Կարմիր լիալուսին, Վարդան Գրիգորյանի պատմավեպը, Երևան, «Վան Արյան» հրատարակչություն, 1997 թ.։
  5. Սիրո տարածություն. Երեք էտյուդ Մարո Մարգարյանի մասին, Երևան, «Նոր-Դար» հրատարակչություն, 1999 թ.։
  6. Վլադիմիր Մայակովսկու մահն ու անմահությունը, Երևան, «Նոր-Դար» հրատարակչություն, 2002 թ.։
  7. XVIII-XIXդդ. ռուս գրականության պատմության ակնարկներ։ Գիրք Ա, Երևան, «Նոր-Դար», 2007 թ.։
  8. XIXդ. ռուս գրականության պատմության ակնարկներ, գիրք Բ, Երևան, «Նոր-Դար» հրատարակչություն, 2007 թ.։
  9. XXդ. ռուս գրականության պատմության ակնարկներ. գիրք Գ, Երևան, «Նոր-Դար» հրատարակչություն, 2007 թ.։
  10. Մշակութաբանություն. Մշակույթի տեսություն, Երևան, «Նոր-Դար» հրատարակչություն, 2008 թ.։
  11. Ստեփան Զորյան, Արձակի արվեստը, Երևան, «Նոր-Դար» հրատարակչություն, 2009 թ.։
  12. Արդի գրականություն, «Նոր-Դար» հրատարակչություն, 2010 թ.։
  13. Մշակույթ և գրականություն, «Մշակույթ» հրատարակչություն, Երևան, 2012 թ.։

Գրական հոդվածներ խմբագրել

  1. Ստեփան Զորյանը ռուս քննադատության գնահատմամբ, «Բանբեր Երևանի համալսարանի» , 1984, հ. 1, էջ 74-87։
  2. Ստեփան Զորյանը և Մաքսիմ Գորկու ավանդույթները, «Բանբեր Երևանի համալսարանի», 1985, հ. 1, էջ 96-107։
  3. Ստեփան Զորյանը և Անտոն Չեխովը, «Լրաբեր հասարակական գիտությունների», 1985, հ. 4, էջ 22-29։
  4. Բանաստեղծական կայուն ձևերն արդի գրականության մեջ, «Նոր-Դար», 2004, թիվ 1-2, էջ 304-308։
  5. Հումանիզմի կործանումը. «Նոր-Դար», 2004, թիվ 1-2, էջ 4-5։
  6. Գրականություն և գեղարվեստականություն. «Նոր-Դար», 2004, թիվ 3, էջ 105-109։
  7. Գրական ստեղծագործության գաղափարը. «Նոր-Դար», 2004, թիվ 3, էջ 118-121։
  8. Ի՞նչ է արվեստը. «Նոր-Դար», 2004, թիվ 3, էջ 135-138։
  9. Պոետիկայի նշանի տակ. «Նոր-Դար», 2005, թիվ 1, էջ 16-119։
  10. Ստեփան Զորյանը և գրական ավանդույթի հարցերը, «Լրաբեր հասարակական գիտությունների» , 1986, հ. 8, էջ 33-40։
  11. Գրիգոր Զոհրապը և Ստեփան Զորյանը (նովելային համակարգի բնութագրման շուրջը), «Պատմաբանասիրական հանդես», 1987, թիվ 1, էջ 112-123։
  12. Գեղարվեստական ժամանակը և տարածությունը Ստեփան Զորյանի «Տխուր մարդիկ» շարքում, «Բանբեր Երևանի համալսարանի», 1987, թիվ 2, էջ 132-143։
  13. Ստեփան Զորյանը և Չեխովը. Երիտասարդ գիտաշխատողների և ասպիրանտների հանրապետական գիտական VIII նստաշրջան (1984), Զեկուցումների դրույթներ. ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, Երևան, 1984, էջ 3-5։
  14. Լև Տոլստոյը գեղարվեստական զարգացման ուղիների մասին. դեկտեմբերյան գրական ընթերցումներ. Գիտական կոնֆերանսի նյութեր. 1987, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1988, էջ 22-24։
  15. Իմպրեսիոնիզմը ռեալիզմի գեղարվեստական համակարգում. Քննադատական տարեգիրք, 1986, Երևան, «Սովետական գրող», 1987, էջ 75-92։
  16. Ստեփան Զորյանի արձակի ռիթմը (Զորյանի ծննդյան 100-ամյակի առթիվ) «Բանբեր Երևանի համալսարանի», 1990, թիվ 2, էջ 65-78։
  17. Ստեփան Զորյանի աճի յուրահատկության մասին. Հայոց լեզուն և գրականությունը դպրոցում, 1990, թիվ 4, էջ 13-15։
  18. Ստեփան Զորյանի բանարվեստի մի քանի հարցեր (Ծննդյան 100-ամյակի առթիվ), Պատմաբանասիրական հանդես, 1990, թիվ 3, էջ 3-17։
  19. Գեղարվեստականությունն իբրև չափանիշ, Քննադատական տարեգիրք, թիվ 3, Երևան, «Նաիրի» հրատարակչություն, 1991, էջ 41-76։
  20. Եղիշե Չարենցը և Ստեփան Զորյանը. «Բանբեր Երևանի համալսարանի», 1991, թիվ 3, էջ 58-68։
  21. Բուլգակովը և սատանան. «Գարուն», հ. 8, 1994, էջ 70- 77։
  22. Երվանդ Օտյանի ժամանակն ու գաղափարները/«Ե. Օտյանի հիշատակին. Հոդվածներ, հուշեր, նամակներ», կազմողներ՝ Աբգար Ափինյան, Լ. Հախվերդյան/ գրքում, Երևան, «Արեգ», 1994, էջ 87-102 ։
  23. Պետրոս Դուրյանի վերջին օրը. «Գարուն», 1996, թիվ 1, էջ 68-74։
  24. Վահե Օշականը և արդի հայ միտքը, «Նոր-Դար», 1996, թիվ 3-4, էջ 215-219։
  25. Մարինա Ցվետաևան բանաստեղծության և քննադատության մասին, «Նոր-Դար», 1997, 1-2, էջ 247-249։
  26. Կանայք Չեխովի կյանքում. Լիդիա Ավիլովա, «Նոր- Դար», 1997, թիվ 1-2, էջ 264-266։
  27. Օսիպ Մանդելշտամը հավերժության մեջ, «Նոր-Դար», 1996, թիվ 3-4, էջ 211-214։
  28. Սֆինքսի գաղտնիքը. Դոստոևսկին և քաղաքակրթության ճակատագիրը, «Նոր-Դար», հ. 3-4, 1997, էջ 246-247։
  29. Գրական մտածումներ, «Նոր- Դար», 1999, թիվ 1, էջ 277-278։
  30. Ալիսիա Կիրակոսյանի գեղագիտությունը, «Նոր-Դար», 2001, թիվ 1, էջ 216-217։

Պարգևներ խմբագրել

  • Գրականության և արվեստի ազգային ակադեմիայի ոսկե մեդալ։
  • Հայ-Ռուսական Կազակական միության ԱՐՑԱԽ շքանշան
  • Արցախի տեղահանվածներին օգնելու և Արցախի պաշտպանության համար ՏԻԳՐԱՆ ՄԵԾ մեդալ
  • Հովհաննես Թումանյան հուշամեդալ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Աբգար Ափինյանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբգար Ափինյան» հոդվածին։