Աբաս Բագրատունի (Գագիկյան)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբաս Բագրատունի (այլ կիրառումներ)

Աբաս Բագրատունի (10-րդ դար, Անի, Շիրակ, Բագրատունիների թագավորություն - ոչ վաղ քան 1010 և ոչ ուշ քան 1020), հայ արքայազն Բագրատունյաց թագավորությունում։

Աբաս Բագրատունի
Դրոշ
Դրոշ
Արքայազն
 
Ազգություն Հայաստան Հայ
Դավանանք Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ծննդյան օր 10-րդ դար
Ծննդավայր Անի, Շիրակ, Բագրատունիների թագավորություն
Վախճանի օր ոչ վաղ քան 1010 և ոչ ուշ քան 1020
Դինաստիա Բագրատունիներ Բագրատունիներ
Քաղաքացիություն Բագրատունիների թագավորություն
Հայր Գագիկ Ա
Մայր Կատրանիդե

Գագիկ Ա արքայի և Կատրանիդե Բ թագուհու որդին, Հովհաննես-Սմբատի և Աշոտի եղբայրը, Բագրատունիների արքայական հարստությունից[1]։

Հիշատակություն խմբագրել

Հիշվում է իր մոր՝ Կատրանիդե թագուհու 1010 թվականի արձանագրության մեջ. «Զարմից իմ և որդոց՝ Սմպատա, Աբասա և Աշոտո»։ 1020 թվականին՝ Գագիկ Ա-ի մահվան ժամանակ իր երկու որդիների՝ Հովհաննես-Սմբատի և Աշոտի հետ չի հիշվում։ Քանի որ կենդանի էր 1010 թվին, ըստ վերը նշված արձանագրության, ուստի Աբասը պետք է մահացած լինի 1010-1020 թվականների ընթացքում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 4․