Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբաս (այլ կիրառումներ)

Աբաս Արծրունի (ծննդյան և մահվան թվականներն անհտայտ - 9-րդ դար), հայ իշխանազն, Վասպուրականի երկրորդ գահերեց իշխան Աշոտ Արծրունու որդին, Արծրունիների իշխանական տոհմից։

Աբաս Արծրունի
Արծրունիների զինանշանը
Իշխան
9-րդ դար
 
Ազգություն հայ
Դավանանք քրիստոնեություն
Ծննդավայր Վասպուրական
Դինաստիա Արծրունիներ
Հայր Աշոտ Աբուլաբբաս
Մայր Հրանուշ

Արմինիայի ապստամբություն (850-855) խմբագրել

Արաբական խալիֆայությունը հայերի ապստամբությունը ճնշելու համար 852 թվականի գարնանը մեծ բանակով Հայաստան է ուղարկում իր դաժանությամբ հայտնի, ազգությամբ թուրք Բուղային։ Նրան կարգադրվել էր Հայաստանի բոլոր իշխաններին շղթայակապ արքունիք ուղարկել ու տիրել նրանց ունեցվածքին։ Բուղան սկզբում ներխուժեց Տարոն ու ձերբակալեց ապստամբության ղեկավար իշխաններին, կոտորել տվեց Խութի ու Սասունի շուրջ 30 հազար բնակիչների, Հովնան Խութեցին և բազմաթիվ այլ ապստամբներ գերի տարվեցին։ Այնուհետև Բուղան Խլաթի վրայով արշավեց դեպի Վասպուրական՝ նպատակ ունենալով պաշարել ու հարվածել Արծրունի իշխաններին։ Վասպուրականի տեր Աշոտ Արծրունին, աջակցություն չստանալով մյուս հայ իշխաններից, ստիպված անձնատուր եղավ Բուղային և ընտանիքով գերի քշվեց Բաղդադ։ Գերեվարվածների մեջ էր նաև Աշոտ Արծրունու որդին՝ Աբաս Արծրունին։

Աղբյուրներ խմբագրել

  • «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, 1942 թ. Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 3
  • Հայ ժողովրդի պատմություն, հտ․ 2, Եր․, 1984, էջ 355-356
  • Իբն Մասկավա, Խալաթ. Արաբ. մատ. 78,98