Աբակոստ (ֆր.՝ à bas le costume)` հագուստ որը 1972-1990 թվականներին,Սեսե Սեկո Մաբուտուի կառավարման տարիներին, խորհուրդ էր տրվում հագնել Զաիրի բնիկներին (այդ ժամանակ արգելված համարվող եվրոպական հագուստի փոխարեն)։ Այս հագուստը նախատեսված էր միայն տղամարդկանց համար։ Մաբուտուի ինչպես նաև այլ մարդկանց կարծիքով այս հագուստը պետք է ծառայեր որպես խորհրդանշան գաղութային անցյալը մոռանալու համար (ինչպես նաև այնպիսի արարողություններ, ինչպիսիք են գաղութային ժամանակահատվածի հուշարձանների ոչնչացումը և հին, ավանդական խոհանոցի ասպարեզ բերումը)[1]:Վարկածներ կան, որ Աբակոստը դիզայնավորել է հենց Մաբուտուն[2]։

Մաբուտուն (ձախից առաջինը) կրում է Աբակոստը

«Դասական Աբակոստը» իրենից ներկայացնում է երկգույն կոստյում՝ ֆրենչ` կոստյումի նմանությամբ, որն ընդունված էր կրել շարֆերի հետ՝ փողկապի փոխարեն[3]։ Այս կոստյումը հիմականում կարվում էր մուգ կտորից։ Հետազոտողների մեծ մասը գտնում է, որ այս կոստյումը շատ նմանություններ ունի ֆրենչ Մաո կոստյումի հետ[4][5]։

Աբակոստը պարտադիր հագուստ էր նույնիսկ ամենասովորական աշխատողների համար[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Kim De Raedt, Johan Lagae. «Building for "l'authenticité:" Architect Eugène Palumbo in Mobutu's Congo». sah.conference-services.net. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 6-ին.
  2. «(Joseph Désiré) Mobuto Sese Seko Kuku Ngbendu Wa Za Banga (1930-1997)». gogilesgo.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 6-ին.
  3. 3,0 3,1 Emizet Francois Kisangani, Scott F. Bobb. Abacost // Historical Dictionary of the Democratic Republic of the Congo. — 3 ed. — Scarecrow Press, 2009. — P. 2. — 716 p. — ISBN 9780810863255
  4. Michael A. Langkjaer. (2012). «From Cool to Un-Cool to Re-Cool: Nehru and Mao Tunics in the Sixties and Post- Sixties West». Session 12: Fashioning Masculinity: Performances in Fiction, Music, and Psychedelic and Mod Subcultures: 4th Global Conference. Վերցված է 2013 թ․ հուլիսի 6-ին.
  5. Emizet Francois Kisangani, Scott F. Bobb. Dress // Historical Dictionary of the Democratic Republic of the Congo. — 3 ed. — Scarecrow Press, 2009. — P. 141-142. — 716 p. — ISBN 9780810863255