Աալե (նաև՝ Այալե), բերդաքաղաք Վանի թագավորությունում, նրա հարավային մասում, Արմարիլիի երկրամասում։

Բնակավայր
Աալե
ԵրկիրԿաղապար:Դրոշավորում/Վանի թագավորություն

Պատմություն խմբագրել

Հիշատակվում է Ասորեստանի թագավոր Սարգոն Բմ.թ.ա. 714 թվականի սեպագիր արձանագրություններում։ Հակոբ Մանանդյանը ենթադրաբար նույնացնում է այժմյան Խամուր բնակավայրից 12 կիլոմետր արևելք գտնվող Ալադևե (Աղադևե) գյուղի հետ։ Սակայն անունների նմանությունը պատահական է՝ Աալեն գտնվում է Հայկական Տավրոս լեռնաշղթայի հարավում, Խամուրը՝ Ալաշկերտում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 1 — 992 էջ։