ԱՅՍԵԿ (AIESEC), գլոբալ երիտասարդական կազմակերպություն է, որը զարգացնում է առաջնորդական կարողությունները իր առաջնորդության ծրագրերի միջոցով, և ներգրավելով ուսանողներին ու շրջանավարտներին միջազգային փոխանակման ու պրակտիկայի ծրագրերի։ Անվանումը (լատինատառ՝ AIESEC) հապավում է ֆրանսերենից՝ Association Internationale des Étudiants en Sciences Économiques et Commerciales։

ԱՅՍԵԿ
Изображение логотипа
Տեսակstudent society? և բիզնես ձեռնարկություն
Հիմնադրված է1948
ՎայրՄոնրեալ
Հասույթ3,23 մլն $ (2019)[1]
Կայքaiesec.org(անգլ.)
Մասնակից էJoint German Studies Initiative?[2], International Coordination Meeting of Youth Organisations? և ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհուրդ
 AIESEC Վիքիպահեստում

AIESEC-ի միջազգային գրասենյակը գտնվում է Կանադայի Մոնրեալ քաղաքում։ AIESEC-ի գլոբալ ցանցը ներառում է ավելի քան 65.000 անդամ 110 երկրներում և տարածաշրջաններում՝ AIESEC-ը դարձնելով ամենախոշոր երիտասարդական կազմակերպությունը աշխարհում։ Այն առկա է աշխարհի ավելի քան 2.100 համալսարաններում, իր անդամներին ապահովում է ավելի քան 12.000 առաջնորդության փորձով և ուղարկում է ուսանողներին և շրջանավարտներին տարեկան 17.000 միջազգային փոխանակումների։

AIESEC-ի առաքելությունն է աջակցել երիտասարդներին խաղաղության և պոտենցիալի իրացման նպատակով, որպեսզի վերջիններս հասարակությունում ունենան դրական ազդեցություն։

Պատմություն խմբագրել

AIESEC-ի գաղափարը ձևավորվել է 1930-ականներին, երբ Եվրոպայի դպրոցների ներկայացուցիչների միջև քննարկումներ սկսեցին տնտեսագիտության և կառավարման ոլորտների միջազգային ծրագրերի վերաբերյալ։ Ուսանողները իրականացնում էին պրակտիկա այլ երկրներում, հիմնականում իրենց սեփական նախաձեռնությամբ, սակայն երկրորդ համաշխարհային պատերազմի հետևանքով այդ ամբողջը հանգեց լճացման։

Չնայած դրան՝ 1944 թվականին սկանդինավյան չեզոք երկրները դեռևս իրականացնում էին փոխանակումներ։ Եվ այդպես, Ստոկհոլմում Բերտիլ Հեդբերգը-ը և ուսանողներ Յարոսլավ Զիխը (Չեխոսլովակիայից) ու Ստանիսլաս Կալլենսը (Բելգիայից) հիմնեցին AIESEC-ը։ Ոչ պաշտոնական գործունեությունը սկսվել է 1946 թվականին «Օգնել և զարգացնել ընկերական հարաբերություններ անդամ երկրների միջև» ծրագրով, որի ղեկավարն էր Ռիկա Շարման, սակայն պաշտոնապես AIESEC-ը հիմնադրվել է 1948 թվականին։ Այդ ժամանակ նպատակը «ազգային գիտակցության ընդլայնումն էր՝ զարգացնելով անհատների ճանաչումը»։ AIESEC-ի գոյության առաջին տարում 89 ուսանող մասնակցեցին փոխանակման ծրագրերին անդամ երկրների ներսում։

1950-ականների վերջերին Եվրոպայի AIESEC-ի անդամները մեկնեցին Միացյալ նահագներ և կապ հաստատեցին «Yale» համալսարանի և Կոլումբիայի բիզնես դպրոցի հետ՝ ակնկալելով վերջիններիս աջակցությունը AIESEC-ն այդ համալսարաններում հիմնադրելու համար։ Արդյունքում 1959 թվականի փետրվարին՝ երեք ուսանողներ (Փերրի Ուորնսթ, Նորմ Բարնեթ և Ստեֆան Կեյլի) մեկնեցին միջազգային ամենամյա կոնֆերանսի Գերմանիայի Քյոլն քաղաքում։ Վերադառնալուց հետո այս երեք ուսանողները ստեղծեցին AIESEC-ի տեղական կոմիտեներ և՛ «Yale»-ում, և՛ Կոլումբիայում։ 1959 թվականի ամռանը AIESEC-ը Միացյալ նահանգներում իրականացրեց տասներկու միջազգային ծրագիր։ Հաջորդ տարի AIESEC-ը Միացյալ նահանգներում ընդարձակվեց՝ հիմնադրելով տեղական կոմիտեներ ևս վեց քոլեջներում և իրականացրեց ավելի քան երեսուն միջազգային ծրագիր։ 1960 թվականի վերջում AIESEC-ն իրականացրել էր 2467 միջազգային ծրագիր, իսկ արդեն 1970-ի վերջում՝ 4332։ AIESEC-ի պատմության ուղենիշ է եղել «Միջազգային Թեմա Ծրագիրը», որը հետագայում դարձավ ուղեցույց AIESEC-ի ապագա սերունդների համար[3]։

Հաջորդող տասնամյանկների ընթացքում քննարկվում էին միջազգային առևտրի, կրթության կառավարման, կայուն զարգացման, ձեռնարկատիրության և կորպորատիվ պատասխանատվության թեմաները։

Այսօր խմբագրել

AIESEC-ը բնորոշվում է որպես երիտասարդների համար միջազգային հարթակ , բացահայտելու և զարգացնելու իրենց առաջնորդության ներուժը։ Այժմ AIESEC-ը առկա է ավելի քան 127 երկրներում, տարեկան առաջարկելով 27,500 ղեկավար պաշտոններ և իր 100.000 երիտասարդներից կազմված անդամակցությանը ներկայացնում է ավելի քան 500 առաջնորդության կոնֆերանսներ։ AIESEC-ը նաև իրականացնում է միջազգային փոխանակման ծրագրեր, որոնք հնարավորություն են տալիս ավելի քան 17.000 երիտասարդներին բացահայտել իրենց պոտենցիալն արտերկրում և իրացնել այն իր երկրում։

2008 թվականին նշվեց AIESEC-ի հիմնադրման 60-ամյակը։ Տոնակատարումներ տեղի ունեցան Լոնդոնում (2008 թ. հունվար), Տոկիոյում (2008 թ. մարտ), Բուդապեշտում (2008 թ. մայիս), Բրյուսելում (2008 թ. հունիս), Բրազիլիայում (2008 թ. օգոստոս), Ստոկհոլմում (2008 թ. հոկտեմբեր) և Միացյալ նահանգներում (2008 թ. դեկտեմբեր) Միջազգային հարաբերությունների փոփոխություններին համապատասխան մնալու նպատակով՝ AIESEC-ը պարբերաբար ընդարձակում է դեպի նոր երկրներ։

AIESEC-ն իր 69-ամյա գործունեության ընթացքում ունեցել է գրեթե 1.000.000 շրջանավարտներ, որոնցից են Կավակո Սիլվան, Բիլլ Քլինթոնը, Հելմուտ Կոհլը, Քոֆֆի Աննանը, Մարտտի Ահտիսաարին և այլն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://issuu.com/aiesecinternational/docs/ai_annual_report_2018___2019
  2. https://www.vdsi.org/aiesec
  3. «AIESEC | Leaders for the world». AIESEC. Վերցված է 2018 թ․ փետրվարի 10-ին.