Вот так (սինգլ)
Вот так (հայերեն՝ Ահա այսպես), ռուս տեսաբլոգեր և ռեփ-կատարող Ալիշեր Մորգենշտերնի սինգլը, որը թողարկվել է 2018 թվականի սեպտեմբերի 2-ին՝ Yoola Music լեյբլի միջոցով։
«Вот так» | ||||
---|---|---|---|---|
Մորգենշտերնի սինգլը | ||||
Թողարկված | 2018 թվականի սեպտեմբերի 2 | |||
Ժանր | Ռեփ | |||
Տևողություն | 03:42 | |||
Լեյբլ | Yoola Music[1] | |||
Մորգենշտերնի սինգլների ժամանակագրություն | ||||
|
Նախապատմություն խմբագրել
Արտաքին տեսաֆայլեր | |
---|---|
[1] |
2018 թվականի օգոստոսի 26-ին Մորգենշտերնի յուԹյուբյան ալիքում 10 րոպե 44 վայրկյան տևողությամբ տեսանյութ է հրապարակվել, որում նա հիշեցրել է 2017 թվականի մայիսյան իրադարձությունները, երբ նա իր տեսանյութերի պատճառով հեռացվել էր համալսարանից։ Տեսանյութում Ալիշերը համեմատում է իր և իր նախկին ռեկտորի վաստակի չափը։ Տեսանյութի մեջ գովազդ է տեղադրվել, որն ըստ Ալիշերի արժեցել է կես միլիոն ռուբլի։ Ըստ տեսանյութի սյուժեի գովազդային պարտականությունները կատարելուց հետո Ալիշերին փողով ծրար է տրվում, որից հետո նա արտասանում է «Գումար աշխատել` հենց այսպես» արտահայտությունը և ընկնում լողավազանի մեջ։ Դրան հաջորդում է սև ներդիր՝ առանց հետագա գործողությունների, որը տևում է 2:48-ից 10:44 րոպեն։
Ավելի ուշ Մորգենսթերնը ինստագրամի իր էջում տեղադրել է մի տեսանյութ, որում նա այրում է հարյուր հազար ռուբլի[2]։
Պատմություն և հաջողություն խմբագրել
Երգը թողարկվել է 2018 թվականի սեպտեմբերի 2-ին։ Երաժշտական տեսահոլովակում արտիստը բացատրել է իր ցնցող գործողությունները[2]։ Երգի տեսահոլովակը դիտվել է ավելի քան երկու միլիոն անգամ` մեկ օրվա ընթացքում[3]։
Շքերթներ խմբագրել
Շքերներ (2018) | Բարձրագույն
դիրք |
---|---|
ՎԿ[4] | 8 |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Вот так — MORGENSHTERN» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ 2,0 2,1 «Уфимец Morgenshtern рассказал, зачем сжёг 100 тысяч рублей» (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ Korrespondent.net. «Новый клип Morgenshtern стал хитом» (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ «Чарты, рейтинги, хит-парады». www.intermedia.ru. 2018 թ․ սեպտեմբերի 6. Վերցված է 2019 թ․ մայիսի 13-ին.