«Պատանի երկրապահ» ճամբար

ԵԿՄ «Պատանի երկրապահ» ճամբար, Երկրապահ կամավորական միության «Պատանի երկրապահ» ակումբի ուսումնամարզական և հանգստյան ամառային ճամբար։ Ճամբարային հավաքներն իրականացվել են դեռևս 2007 թվականից[1], իսկ 2015 թվականից ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի աջակցությամբ եռասերունդ Երկրապահն ունի ճամբարի սեփական տարածք՝ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում։

Հիմնադրում խմբագրել

Երկրապահ կամավորականների միությունն ունի երկու կառույց՝ «Երիտասարդ երկրապահ» և «Պատանի երկրապահ»։ «Պատանի երկրապահ» կառույցն իր գործունեությունը սկսել է 1997 թվականից, իսկ դրանից 10 տարի անց՝ 2007 թվականից կազմակերպվել են ճամբարային հավաքներ։

«Պատանի երկրապահ» կառույցի ստեղծման մտահղացումը ԵԿՄ հիմնադիր և հավերժ նախագահ, հայոց բանակի հիմնադիր և պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանինն է։ Սպարապետն ասել է՝

«Հայ երեխան դեռ դպրոցից պետք է ծանոթ լինի իր պատմությանը, իմանա, ինքն ով է, որտեղից է գալիս, ուր է գնում, իմանա՝ ինչ առաքելություն ունի հայ ազգը»։

Սպարապետի վախճանից հետո մարտական ընկերների և Գրետա մայրիկի հորդորով ԵԿՄ ղեկը ստանձնած Արցախի հերոս Մանվել Գրիգորյանն իր առաջնահերթ խնդիրն է համարում սպարապետի ծրագրերի շարունակումն ու իրագործումը։ Նրա անմիջական նախաձեռնությամբ և վերահսկողությամբ պատանի երկրապահի կառույցներ հիմնվեցին ԵԿՄ անխտիր բոլոր տարածքային բաժանմունքներում։

ԵԿՄ պատանի երկրապահների ուսումնավարժական և հանգստյան ճամբարի կայացման գործում աջակցում են ՀՀ Պաշտպանության, կրթության, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների, առողջապահության, սոցիալական հարցերի նախարարությունները, ոստիկանությունը, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին, Գեղարքունիքի մարզպետարանը և մարզի համայնքապետարանները[2]։

Պատանի, երիտասարդ երկրապահների ուսուցման ծրագրերում տեսությունը գործնականում ամրապնդելու տեսանկյունից կարևոր նշանակություն ունեն ամառային ճամբարային հավաքները։ Ճամբարում համատեղվում են հանգիստն ու դասընթացները։ 2015 թվականից Սերժ Սարգսյանի աջակցությամբ եռասերունդ Երկրապահն արդեն ունի ճամբարի սեփական տարածք՝ Գեղարքունիքի մարզի անտառի 11 հեկտար տարածքի վրա։ Այստեղ կատարվել են անհրաժեշտ բոլոր աշխատանքները՝ գազաֆիկացում, էլեկտրիֆիկացում, ջրամատակարարում, տնակներ են տեղադրվել, ծառերի քանակն աստիճանաբար ավելացվում է, քաղաքակիրթ ճաշարան է կառուցվել և անցկացվել է կոյուղագիծ։ Ճամբարը ղեկավարվում է ճամբարի պետ Նարեկ Գասպարյանի կողմից[3] [4]:

Նպատակ խմբագրել

«Պատանի երկրապահ» ուսումնամարզական ճամբարում պատանիները ցույց են տալիս պարապմունքներից յուրացրած իրենց գիտելիքները, ձեռք են բերում ռազմական նոր գիտելիքներ, ադապտացվում զինվորական կյանքին, ծանոթանում են իրենց հասակակից երկրապահների հետ, վայելում իրենց ամառային հանգիստը։ Ճամբարի նպատակը ՀՀ բոլոր մարզերի, Արցախի և Երևանի վարչական շրջանների պատանի երկրապահներին մի տանիքի տակ համախմբելը, ռազմական հմտություններ ուսուցանելը և ռազմահայրենասիրական ոգով դաստիարակելն է։

Պայմաններ խմբագրել

Գործունեության առաջին տարիներին պատանիները գիշերել են ռազմական վրաններում, իսկ հետագայում արդեն՝ տնակներում։ Ճամբարի բացման առաջին օրը՝ 2015 թվականի հունիսի մեկին, արդեն տեղադրված էին ճամբարային վրանները, բանակման համար անհրաժեշտ մահճակալները, զինվորական խոհանոցը։ Ճամբարում ապահովված են մասնակիցների անվտանգությունը, հետաքրքիր առօրյան, երեքանգամյա սնունդը, բուժսպասարկումը։ Շուրջօրյա բուժօգնության ծառայությունը սահմանված է փրկարարար ծառայության և ոստիկանության կողմից[5]։

ԵԿՄ վարչության ներկայիս նախագահ Սասուն Միքայելյանի կարգադրությամբ ճամբարում կառուցվել է միջազգային չափանիշներին համապատասխան խոչընդոտներով արգելագոտի։

Օրակարգ խմբագրել

Ճամբարում յուրաքանչյուր ստորաբաժանում ունի իր հրամանատարը, յուրաքանչյուր օրվա համար նախատեսված է դասացուցակ-օրակարգ, որը հիմնականում մոտեցված է զինվորական կարգացուցակին։ Օրակարգում ընդգրկված են ինչպես ուսումնական, այնպես և հանգստի ժամեր։

Ճամբարում ոլորտի մասնագետների կողմից կազմակերպվում և իրականացվում են և՛ գործնական, և՛ տեսական հրամանատարասերժանտական դասընթացներ` տասնյակ հազարավոր տղաներ ու աղջիկների համար։ Դասախոսությամբ հանդես են եկել նաև հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչները։ Օրվա առաջին կեսը՝ վեց ժամ, հատկացվում է պատանիների կրթությանը՝ շարային, կրակային և ֆիզիկակական պատրաստության, առաջին բուժօգնության, արտակարգ իրավիճակում կողմնորոշվելու ոլորտներում, «Հայ ժողովրդի պատմություն» և «Հայոց եկեղեցու պատմություն» առարկաներից, իսկ երկրորդ կեսին ճամբարականների միջև անցկացվում են մարզական և մշակութային մրցումներ ու միջոցառումներ՝ զանազան պարապմունքներ, սպորտային մրցումներ, դաստիարակչական և իրավական աշխատանքներ։ Մշտապես կազմակերպվում են արշավներ դեպի Սևանա կղզի կամ գյուղի եկեղեցի։

Ճամբարի ժամանակացույց խմբագրել

2015 թվականին «Պատանի երկրապահ» կառույցի ամառային ճամբարը անցկացվել է վրանային պայմաններում։ Հունիսին 1-ից մեկնարկած ուսումնամարզական հավաքին մասնակցել են ՀՀ բոլոր մարզերի, Երևան քաղաքի և Արցախի բոլոր վարչական շրջանների 3600 պատանի, 1000 երիտասարդ և Արցախյան ազատամարտի մասնակից 240 երկրապահներ։ Վերջիններս իրենց մարտական ուղին են ներկայացրել պատանի երկրապահներին[6] [7]:

2016 թվականի մայիսի 30-ից «Երկրապահ» համալիրում մեկնարկած ուսումնամարզական հավաքն ընդունել է 13 հերթափոխ՝ ՀՀ բոլոր մարզերից, Երևան քաղաքից, Արցախի բոլոր վարչական շրջաններից և սփյուռքից։ Ճամբարն ընդունել է նաև սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների[8] [9]:

2017 թվականին եռասերունդ երկրապահի ճամբարն ընդունել է 14 հերթափոխ՝ յուրաքանչյուրում 450 պատանի երկրապահ, 50 երիտասարդ, 30 ավագ սերնդի երկրապահ, գործընկեր կառույցների մասնագետներ և այլ մասնակիցներ։ Ճամբարային գործընթացում ներգրավված են եղել մասնակիցներ Երևանի բոլոր վարչական շրջաններից, Հանրապետության բոլոր մարզերից, Արցախի բոլոր վարչական շրջաններից, սփյուռքից։ Ճամբարն ընդունել է նաև սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների[10]։ Մջոցառումներին իրենց կարողություններն են ցուցաբերել թաեքվոնդոյիստները, նետաձիգները, նժույգավարները, պատանի երկրապահների ժողգործիքների անսամբլը, փողային նվագախումբը [11]:

Երկրապահ կամավորական միության երկրորդ նախագահ Մանվել Գրիգորյանի մահվան պատճառով 2020 թվականին ուսումնամարզական ճամբարը չի գործել։

«Պատանի երկրապահ» ուսումնամարզական ճամբարում 2021 թվականի ամառային ամիսների ընթացքում իրենց ուսումնամարզական հանգիստն են անցկացրել Կոտայքի, Արարատի, Լոռու, Տավուշի, Շիրակի, Գեղարքունիքի, Արմավիրի, Երևանի, Վայոց Ձորի, Սյունիքի, Արագածոտնի, Արցախի, ինչպես նաև համագործակցող կառույցներից՝ Պաշտպանության Նախարարության, Արտակարգ Իրավիճակների Նախարարության, Ոստիկանության, Աշխատանիքի և սոցիալական հարցերի նախարարության, Կրթության, Գիտության, Մշակույթի և Սփյուռքի նախարարության, Արծիվ 24 ջոկատի, Մեծն Տիգրան աշխարհազորային գնդի, Գավառի մանկատան 2000-ից ավելի պատանի երկրապահ աղջիկներ և տղաներ, հրամանատարական կազմի անդամներ։ Ուսումնամարզական ճամբարում կազմակերպվող դասընթացիների շրջանակում, ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի և 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանի միջև ձեռք բերված փոխհամաձայնության արդյունքում 2021 թվականին անցկացվել է գործնական պարապմունք՝ «Մարտական խաչ 1-ին աստիճանի» ասպետ, գնդապետ Արայիկ Սարգսյանի, կորպուսի հրամկազմի, բուժանձնակազմի ներկայացուցիչների, 44-օրյա պատերազմի մասնակից զինվորների ու սպաների կողմից[12]։ Վարչության նախագահի հրամանով ամեն մարզից 4 երիտասարդ զորանոցային պայմաններում, եռամսյա ժամկետով անցնելու է համապատասխան մարզումներ։ Սա մեծ հնարավորություն է մարզումներն առավել արդյունավետ և օգտակար դարձնելու համար։ Պարապմունքներին կմասնակցեն ՀՀ բոլոր մարզերից այն երիտասարդները, ովքեր հետագայում մարզերում կկիրառեն իրենց ստացած գիտելիքները և կընդլայնեն մասնակիցների թիվը։ Այս տարի ԵԿՄ Հատուկ վաշտի սաները ցուցադրեցին հատված նորակառույց արգելագոտիում անցկացվող պարապմունքներից։

Ամեն տարի, ճամբարի պաշտոնական բացման և փակման արարողություններին պատանի երկրապահները հանդես են գալիս քայլերթով և ցուցադրական ելույթներով, որոնք պատանիների ստացած ռազմական գիտելիքների փաստն են։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Նախագահը Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում հյուրընկալվել է երիտասարդ ճամբարականներին». president.am (անգլերեն). {{cite news}}: Text "https://www.president.am/hy/press-release/item/2015/08/22/President-Serzh-Sargsyan-visit-camps-Gegharkunik-Kotayk/" ignored (օգնություն)
  2. «Ծովինար գյուղում բացվեց Պատանի երկրապահների ճամբարը». //armenpress.am/ (անգլերեն). {{cite news}}: External link in |newspaper= (օգնություն); Text "https://armenpress.am/arm/news/807529/" ignored (օգնություն)
  3. https://lurer.com/?p=252492&l=ru
  4. «Պատանի Երկրապահ. վաղվա Հայաստանը (տեսանյութ)». lurer.com (անգլերեն). {{cite news}}: Unknown parameter |https://lurer.com/?p= ignored (օգնություն)
  5. «ԵԿՄ «Պատանի երկրապահ» ուսումնամարզական ճամբարը բացեց դռները». ekm.am (անգլերեն). {{cite news}}: Text "https://ekm.am/3369.html" ignored (օգնություն)
  6. https://www.president.am/hy/press-release/item/2015/08/22/President-Serzh-Sargsyan-visit-camps-Gegharkunik-Kotayk/
  7. «08, 2015 Նախագահը Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում հյուրընկալվել է երիտասարդ ճամբարականներին». president.am (անգլերեն). {{cite news}}: Text "https://www.president.am/hy/press-release/item/2015/08/22/President-Serzh-Sargsyan-visit-camps-Gegharkunik-Kotayk/" ignored (օգնություն)
  8. https://www.president.am/hy/domestic-visits/item/2016/08/27/President-Serzh-Sargsyan-visit-Gegharkunik-Kotayk-marzes-domestic/
  9. «Նախագահը Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում հյուրընկալվել է երիտասարդ ճամբարականներին». president.am (անգլերեն). {{cite news}}: Text "https://www.president.am/hy/domestic-visits/item/2016/08/27/President-Serzh-Sargsyan-visit-Gegharkunik-Kotayk-marzes-domestic/" ignored (օգնություն)
  10. «Նախագահն այցելել է ԵԿՄ «Պատանի Երկրապահ» ուսումնամարզական և հանգստի համալիր». president.am (անգլերեն). {{cite news}}: Text "https://www.president.am/hy/press-release/item/2017/08/26/President-Serzh-Sargsyan-visits-Young-yerkrapah-camp" ignored (օգնություն)
  11. «Հանդիսավոր պայմաններում՝ պատանի երկրապահների ճամբարում տեղի ունեցավ եկեղեցական դրոշի՝ խաչվառի հանձնման արարողությունը եռասերունդ Երկրապահին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ». m.shamshyan.com (անգլերեն). {{cite news}}: Text "https://m.shamshyan.com/hy/article/2017/06/17/1070219/" ignored (օգնություն)
  12. «ԵԿՄ «Պատանի երկրապահ» ուսումնամարզական ճամբարում երկրորդ հերթափոխի սաներն են՝ շուրջ 300 պատանի, որոնցից 114 Արցախից». ekm.am (անգլերեն). {{cite news}}: Text "https://ekm.am/3374.html" ignored (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել